ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 1995 թ. N 78
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ, ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության լուսավորության համակարգի մանկավարժական կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման, գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքների բովանդակային ու կառուցվածքային որակապես նոր համակարգի ստեղծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտը, ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտն ու հանրապետական ուսումնամեթոդական կենտրոնը վերակառուցել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության կրթության գիտահետազոտական ինստիտուտի, մանկավարժության հանրապետական ինստիտուտի և մանկավարժական գրադարանի:
2. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության կրթության գիտահետազոտական ինստիտուտի, մանկավարժության հանրապետական ինստիտուտի և մանկավարժական գրադարանի կանոնադրությունները:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ