Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ, ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 1995 թ. N 78

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ, ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության լուսավորության համակարգի մանկավարժական կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման, գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքների բովանդակային ու կառուցվածքային որակապես նոր համակարգի ստեղծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտը, ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտն ու հանրապետական ուսումնամեթոդական կենտրոնը վերակառուցել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության կրթության գիտահետազոտական ինստիտուտի, մանկավարժության հանրապետական ինստիտուտի և մանկավարժական գրադարանի:

2. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության կրթության գիտահետազոտական ինստիտուտի, մանկավարժության հանրապետական ինստիտուտի և մանկավարժական գրադարանի կանոնադրությունները:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։