ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 1995 թ. N 50
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի`
1. 1994 թվականի օգոստոսի 24-ի N 77/1 որոշումը`
ա) N 412 ճաշարանի (Երևան, Կոմիտասի 54).
բ) N 522 խորտկարանի (Երևան, Սովխոզային փող.) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
2. 1995 թվականի հոկտեմբերի 5-ի N 84 որոշումը «Գեղարդ» կինոթատրոնի (Երևան, Մարշալ Խուդյակովի 40) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
3. 1995 թվականի հունվարի 17-ի N 130 որոշումն Արաբկիրի շրջանի N 4 սննդառի N 453 խանութ-տաղավարի (Երևան, Նախիմովի 22) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
4. 1995 թվականի հունվարի 17-ի N 131 որոշումը N 46 ավտոպահեստամասերի խանութի (Երևան, Սեբաստիայի 141) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
5. 1995 թվականի հունվարի 9-ի N 136 որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայկենցաղսպասարկում» հանրապետական արտադրական միավորման բանալիների և փականքների նորոգման կետի (Երևան, Նար-Դոսի 39) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
6. 1995 թվականի հունվարի 11-ի N 148 որոշումը N 3/1 վարձույթի սրահի (Երևան, Ծերեթելու 54) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
7. 1995 թվականի հունվարի 11-ի N 149 որոշումը N 5 երաժշտական ստուդիայի (Երևան, Նորքի 5-րդ զանգված, Միկոյան 2) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
8. 1995 թվականի հունվարի 11-ի N 150 որոշումը N 1/33 կոշիկի կետի (Երևան, Սեբաստիայի 23) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
9. 1995 թվականի հունվարի 11-ի N 152 որոշումը N 1/4 խանութի (քաղ. Աբովյան, Սևանի փող.) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
10. 1995 թվականի հունվարի 11-ի N 153 որոշումը Մասիսի շրջանի Ռանչպար գյուղի տաղավարի սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
փոխվարչապետ Վ. ՉԻՏԵՉյան
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ