Հոդված 7
Հոդված 7
1. Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի կիրառման ուղղությամբ միմյանց ցուցաբերում են անհատույց փոխադարձ օգնություն, բացառությամբ մասնագետների այցելությունների (եթե Պայմանավորվող կողմերից մեկը գտնում է անհրաժեշտ), մշակութային արժեքների պահպանման, ներմուծման կամ տարանցման պետությունից արտահանման պետություն փոխադրման կամ վերադարձման հետ կապված ծախսերի վճարման: Նշված ծախսերը հատուցում է արտահանման պետության մաքսային ծառայությունը:
2. Սույն Համաձայնագրին համապատասխան հետ վերադարձվող մշակութային արժեքները մաքսային կամ այլ վճարումներով չեն հարկվում: