Հոդված 5
Հոդված 5
Կողմերը համաձայնեցին ապահովել`
- արտահանման թույլտվություններով չուղեկցվող հայտնաբերված մշակութային արժեքների հետ վերադարձնելը արտահանման պետություն,
- մշակութային արժեքների ապօրինի տեղափոխման մեջ բռնված անձանց պատասխանատվության ենթարկելու դեպքում այդ արժեքների հետ վերադարձնելը արտահանման պետություն կատարվում է նշված անձանց պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը օրինական ուժի մեջ մտնելուց հետո,
- վերադարձվող մշակութային արժեքների հանձնման և ընդունման համար իրենց լիազորված ներկայացուցիչների նշանակում,
- տեղեկությունների փոխադարձաբար փոխանակում մշակութային արժեքների վերաբերյալ, որոնք, ըստ Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրության, կարող են արտահանվել արտահանման թույլտվությամբ, ինչպես նաև արգելված են արտահանման համար: