Հոդված 1
Հոդված 1
1. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուների կամ դրամաշնորհ ընդունողների Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկից (KfW) նախագծերի իրականացման համար Զարգացման միջազգային կազմակերպության (IDA) պայմաններով (0,75 % տոկոսադրույքով, 40 տարի մարման ժամկետով, որից 10 տարին վճարումից ազատ ժամանակահատվածով) ստանալ մինչև 35000000 (բառերով` երեսունհինգ միլիոն) գերմանական մարկ ընդհանուր գումարի վարկ, ինչպես նաև մինչև 2000000 (բառերով` երկու միլիոն) գերմանական մարկ գումարի դրամաշնորհ, եթե ստորև բերվող յուրաքանչյուր նախագծի իրականացմանը նախորդող ուսումնասիրությամբ հավաստվել է, որ տվյալ նախագիծը խրախուսման արժանի է.
մինչև 8000000 (բառերով` ութ միլիոն) գերմանական մարկ գումարի վարկ` փոքր և միջին մասնավոր ձեռնարկությունների խթանման նպատակով նոր վարկային գծեր տրամադրելու համար.
մինչև 20000000 (բառերով` քսան միլիոն) գերմանական մարկ գումարի վարկ` «Համայնքային ենթակառույցների բարելավում» նախագծի շրջանակներում Արմավիրի մարզում խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում բարելավման միջոցառումների իրականացման նպատակով.
մինչև 7000000 (բառերով` յոթ միլիոն) գերմանական մարկ գումարի վարկ` նախագծում ընդգրկված այլ շրջաններում համայնքային ենթակառուցվածքների վերականգնման նպատակով.
մինչև 2000000 (բառերով` երկու միլիոն) գերմանական մարկ գումարի դրամաշնորհ` «Ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ 2»-ի ստեղծման նպատակով:
2. Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հնարավորություն է ընձեռում հետագայում ևս Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկից (KfW) վարկեր կամ դրամաշնորհներ ստանալ նախագծերի նախապատրաստման նպատակով կամ այլ դրամաշնորհներ ստանալ նախագծերի իրականացման և շարունակման նպատակով ձեռնարկվող հարակից միջոցառումների համար, ապա վերջիններիս նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը:
3. Նախապատրաստական և հարակից միջոցառումների իրականացման համար 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն տրամադրվող դրամաշնորհների մնացորդը կողմերի համաձայնությամբ ուղղվում է սույն Համաձայնագրով նախատեսված վարկային միջոցների ծավալի ավելացմանը, եթե այն չի օգտագործվել ամբողջությամբ վերոհիշյալ միջոցառումների իրականացման նպատակով:
4. 1-ին պարբերությունում նշված նախագծերը կարող են Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ փոխարինվել այլ նախագծերով: