Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. 1-ին հոդվածում նշված գումարների կիրառությունը, վերջիններիս տրամադրման պայմանները, ինչպես նաև կապալատվության կարգը սահմանվում է Վերականգնման վարկերի բանկի (KfW) և վարկառուների կամ դրամաշնորհն ընդունողի միջև հետագայում կնքվելիք պայմանագրերով, որոնք ենթակա են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող իրավական նորմերին:

1-ին հոդվածի 1-ին պարբերության 1-ից 4-րդ կետերում նշված գումարի տրամադրման վերաբերյալ համաձայնությունն անվավեր է համարվում, եթե տրամադրման տարուց սկսած 8 տարվա ընթացքում վարկի տրամադրման (ֆինանսավորման) մասին համապատասխան պայմանագրեր չեն կնքվում:

Վերոնշյալ գումարների համար ժամկետը լրանում է 2007 թվականի դեկտեմբերի 31-ին:

2. Այն դեպքերում, եթե վարկառուն Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէ, նա երաշխավորում է Վերականգնման վարկերի բանկի (KfW) օգտին բոլոր վճարումները գերմանական մարկով` ի կատարումն 1-ին պարբերության համաձայն հետագայում կնքվելիք պայմանագրերով վարկառուների ստանձնած պարտավորությունների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։