ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 1995 թ. N 86
Քաղ. Երևան
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1992 թվականի սոցիալ-տնտեսական նպատակային, գործառական ծրագրերի և հայեցակարգերի մշակման մասին» N 305 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության կողմից մշակված «Էներգետիկա» նպատակային համալիր ծրագրին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան ծրագրերը մշակելիս հաշվի առնել «Էներգետիկա» նպատակային համալիր ծրագիրը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ