Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 277-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 597-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 277-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00074765) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի մայիսի 6-ի «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի մասին» N 277-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Վելոֆիրմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ԴաբլԹրի բայ Հիլթոն Հոթել Երևան Սիթի Սենթր) հետ (ՀՎՀՀ` 02617333) 2025 թվականի օգոստոսի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի սեպտեմբերի 19-20-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում` 2,000,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Վելոֆիրմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ԴաբլԹրի բայ Հիլթոն Հոթել Երևան Սիթի Սենթր) հետ (ՀՎՀՀ` 02617333) 2025 թվականի օգոստոսի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի սեպտեմբերի 26-27-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում` 4,000,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

09.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։