Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Կողմերը կիրականացնեն համագործակցություն հետևյալ հիմնական ուղղություններով`

վիճակագրական դիտարկումների համակարգերի, այդ թվում` մարդահամարների, առավել կարևոր ընտրանքային հետազոտությունների և բնակչության հարցումների, ստեղծման և գործունեության մեթոդաբանական մշակումների փոխանակում,

վիճակագրական տեղեկության փոխանակում Կողմերի կողմից համաձայնեցված թեմաներով,

պետությունների և առանձին տարածաշրջանների սոցիալ-տնտեսական դրության վերաբերյալ վիճակագրական հրատարակությունների և հրապարակումների, տարեգրքերի, ժողովածուների, տեղեկագրերի, հաղորդագրությունների և ակնարկների փոխանակում,

հայելային վիճակագրության ներդրում և ըստ «Հարմոնիզացված համակարգի արտաքին տնտեսական գործունեության ապրանքային դասակարգչի» չորսանիշ կոդերի ապրանքների և ծառայությունների արտահանում և ներմուծման վերաբերյալ տեղեկության փոխանակում,

վիճակագրական պրակտիկայում ազգային հաշիվների և միջազգային նորմերին և ստանդարտներին համապատասխանող այլ հաշվառման և վիճակագրության համակարգերի ներդրման գործում փորձի փոխանակում և փոխադարձ օգնության ցուցաբերում, ինչպես նաև համապատասխան ծրագրերի ու նախագծերի մշակումների ընթացքի և իրականացման վերաբերյալ տեղեկության փոխանակում,

գների վիճակագրության, համապատասխան վիճակագրական ցուցանիշների հաշվարկի մեթոդաբանության բնագավառներում փորձի փոխանակում և փոխադարձ օգնության ցուցաբերում, սպառողական ապրանքների և ծառայությունների գների ու սակագների մակարդակի փոփոխման, բնակչության կենսամակարդակի և սոցիալ-տնտեսական զարգացման այլ ցուցանիշների վերաբերյալ տվյալների փոխանակում,

սպառողական, ինվեստիցիոն ապրանքների և ծառայությունների գների, ինչպես նաև համախառն ներքին արդյունքի հիմնական բաղադրամասերի և տարադրամի գնողունակության համարժեքության միջազգային համադրումների իրականացում կանոնավոր հիմունքներով (եռամսյակային և տարեկան),

բնակչության զբաղվածության, գործազրկության վերաբերյալ տվյալների և աշխատանքային ռեսուրսների շուկայի ձևավորման բնագավառում վերլուծական հետազոտությունների փոխանակում,

տնտեսվարող սուբյեկտների սկզբնական և հաշվապահական հաշվառման հարցերի վերաբերյալ փորձի փոխանակում,

փորձի փոխանակում արտաբյուջետային ֆինանսավորման ձևավորման հարցով,

պայմանագրային հիմունքներով վիճակագրության բնագավառում համատեղ գիտական հետազոտությունների և կիրառական մշակումների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների այլ միջոցառումների իրականացում,

վիճակագրական տեղեկության տարածում, անհրաժեշտության դեպքում, համատեղ ձեռնարկությունների ստեղծում,

վիճակագրական մարմինների գործունեության նոր ուղղությունների ուսումնասիրության և փորձի փոխանակման նպատակով մասնագետների փոխանակման իրականացում:

Կողմերը, սույն Համաձայնագրին և իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, համագործակցություն կիրականացնեն վիճակագրության և իրենց գործունեության ոլորտներին վերաբերող այլ հարցերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։