Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-01-05-ից մինչև 2018-07-15։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-07-15Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հոկտեմբերի 2013 թվականի թիվ 67 քաղ. Կազան

«Կաթի ԵՎ կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մասին

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ընդունել կից ներկայացվող «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 033/2013)։

2. Սահմանել, որ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն (ՄՄ ՏԿ 033/2013) ուժի մեջ է մտնում 2014 թվականի մայիսի 1-ից։

3. Մինչև «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն (ՄՄ ՏԿ 033/2013) ուժի մեջ մտնելու օրը Ռուսաստանի Դաշնության Կառավարությանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ նախապատրաստել նշված տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները սահմանված կարգով ընդունելուն` վերականգնված կաթը սպառողական տարայում բաժնեծրարված և իր մականշվածքին համապատասխան կաթնամթերքի շարքին դասելու հետ կապված դրույթներ սահմանելու մասին ընդունված որոշմանը համապատասխան:

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Բելառուսի

Հանրապետությունից`

Ս. Ռումաս Ղազախստանի

Հանրապետությունից`

Բ. Սագինտաև Ռուսաստանի

Դաշնությունից`

Ի. Շուվալով

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի

հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ

(տեխնիկական կանոնակարգը լրաց. ԵՏՀԽ 20.12.17 թիվ 86)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։