Հոդված 4
Հոդված 4
Առևտրատնտեսական համագործակցության գծով աշխատանքային խմբի փոխադարձ խորհրդակցությունները կիրականացվեն տնտեսական զարգացման գործընթացների և Կողմերի ընդունած նորմատիվ փաստաթղթերի մասերի ոչ գաղտնի տեղեկության փոխանակման, ինչպես նաև առևտրի և ներդրումների բնագավառում համագործակցության հեռանկարների վրա դրանց ազդեցության քննարկման ուղղությամբ, այդ թվում` հետևյալ հարցերով.
- հիմնական մակրոտնտեսական չափանիշների զարգացման վիճակը և միտումները, ներառյալ տնտեսության, բյուջետային, սոցիալական և դրամավարկային ոլորտների իրական հատվածի ցուցանիշները,
- արտաքին առևտրի և վճարային հաշվեկշռի վիճակը, օտարերկրյա պետությունների և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ տնտեսական համագործակցության զարգացումը,
- առևտրական և ներդրումային ռեժիմի նորմատիվ-իրավական բազան, այդ թվում` հարկման, արտաքին առևտրի սակագնային և ոչ սակագնային կարգավորման, ծառայությունների, բեռների և ուղևորների տարանցման, ներդրումների խրախուսման և պաշտպանության, ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) սերտիֆիկացման կարգի և տնտեսական վեճերի քննարկման հարցերով: