ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2025 թվականի N 1295-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն ընդունել «Ռոյալ-սիս Էնջիներինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժադաշտում տեղադրված դիպուկահարների համար նախատեսված հրաձգարանային ուսումնական համալիրը (այսուհետ` գույք)` ընդհանուր 290,096,358 (երկու հարյուր իննսուն միլիոն իննսունվեց հազար երեք հարյուր հիսունութ) դրամ արժեքով և այն որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել ընկերության հետ գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
11.09.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ