Հոդված 5
Հոդված 5
Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության անհրաժեշտ նախադրյալների ապահովման նպատակով Կողմերը անհրաժեշտ են համարում.
ա) Կողմերի ներպետական օրենսդրություններին համապատասխան` ստեղծել բարենպաստ պայմաններ համատեղ ձեռնարկատիրական գործունեության զարգացման համար,
բ) չկիրառել խտրական միջոցներ փոխադարձ առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում,
գ) փոխադարձաբար միմյանց տրամադրել տնտեսական և գիտատեխնիկական գործունեության, այդ թվում նաև առևտրի, ներդրումների, հարկման, բանկային և ապահովագրական գործունեության և այլ ֆինանսական ծառայությունների, տրանսպորտի և աշխատանքային պայմանների վերաբերյալ օրենսդրական և նորմատիվային ակտերը,
դ) ապահովել առևտրական, արդյունաբերական և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը: