Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ներպետական օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ ընթացակարգերը կատարելու մասին դիվանագիտական ճանապարհով միմյանց ծանուցելու օրվանից և գործում է անորոշ ժամկետով:

2. Սույն Համաձայնագիրը կգործի այնքան ժամանակ, մինչև Կողմերից մեկը այն դադարեցնելուց առնվազն վեց ամիս առաջ ծանուցի մյուսին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

3. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի այն պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների վրա, որոնք կնքվել են դրա գործողության ընթացքում և չեն կատարվել մինչև դրա գործողության դադարեցումը:

Կատարված է Երևան քաղաքում 2000 թվականի փետրվարի 2-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, սլովակերեն և ռուսերեն: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում առաջացած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 21-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։