Հոդված 2
Հոդված 2
1. Կողմերը միմյանց կտրամադրեն առավել բարենպաստ ռեժիմ իրենց երկրների տարածքից ծագող ապրանքների առևտրի և առևտրատնտեսական համագործակցության այլ ձևերի նկատմամբ:
2. Առավել բարենպաստ ռեժիմը չի տարածվում այն առավելությունների և արտոնությունների վրա, որոնք.
ա) Կողմերից մեկը տրամադրել է կամ հետագայում կտրամադրի հարևան պետություններին` սահմանամերձ առևտուրը կամ այլ պետությունների հետ տարածաշրջանային առևտուրը հեշտացնելու նպատակով,
բ) բխում են Կողմերի` մաքսային միություններին և ազատ առևտրի գոտիներին մասնակցությունից: