Հոդված 9
Հոդված 9
1. Կողմերը հատուկ ուշադրություն կդարձնեն գիտնականների և մասնագետների, գիտական կազմակերպությունների և ձեռնարկությունների միջև կապերի և համագործակցության զարգացմանը, ներառյալ գիտատեխնիկական հիմնախնդիրների մշակման և հետազոտական նախագծերի իրականացման համար ժամանակավոր և մշտական հիմունքներով խառը գիտական կոլեկտիվների ստեղծումը` երկու պետությունների սոցիալական և տնտեսական զարգացումը ապահովելու նպատակով:
2. Կողմերը կապահովեն համատեղ գիտատեխնիկական աշխատանքների արդյունքների պաշտպանությունը: Այդ արդյունքների տրամադրումը երրորդ կողմի կարող է իրականացվել միայն մյուս Կողմի գրավոր համաձայնությամբ: