Հոդված 2
Հոդված 2
1) Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված գումարների օգտագործումը, վերջիններիս տրամադրման պայմանները, ինչպես նաև կապալ տալու կարգը սահմանվում են Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկի (KfW) և վարկառուների միջև հետագայում կնքվելիք պայմանագրերով, որոնք ենթակա են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող իրավական նորմերին:
Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված գումարների տրամադրման վերաբերյալ համաձայնությունն անվավեր է համարվում, եթե տրամադրման տարվանից սկսած` 8 տարվա ընթացքում վարկի տրամադրման (ֆինանսավորման) մասին համապատասխան պայմանագրեր չեն կնքվում:
Վերոնշյալ գումարների համար ժամկետը լրանում է 2010 թվականի դեկտեմբերի 31-ին:
2) Այն դեպքերում, երբ դրամաշնորհներն ընդունողը Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէ, ապա վերջինս երաշխավորում է, որ սույն հոդվածի առաջին կետի համաձայն հետագայում կնքվելիք պայմանագրերի հիման վրա վերադարձման պահանջի ներկայացման դեպքում տրամադրված դրամաշնորհների գումարները կվերադարձվեն Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկին (KfW):