Հոդված 3
Հոդված 3
Վերականգնման վարկերի բանկը (KfW) ազատվում է այն բոլոր հարկերից և պետական այլ վճարումներից, որոնք կապված են Հայաստանի Հանրապետությունում սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում հիշատակված պայմանագրերի կնքման և իրականացման հետ:
Վերոհիշյալ հարկերից և պետական այլ վճարումներից ազատվում են ծրագիրը իրականացնող կազմակերպությունները և ծրագրի իրականացման նպատակով անմիջականորեն ծրագիրը իրականացնող կազմակերպությունների հետ պայմանագիր կնքած կազմակերպությունները: