Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9.

Պաշտպանության մասով վերապահում

Հավելված 1, 2, 3, 4, 5, 6

ՆԱԽԱԲԱՆ

1. Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ) մշակվել է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրին համապատասխան:

2. Սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են Մաքսային միության միասնական մաքսային տարածքում պայթուցիկ նյութերին և դրանց հիմքով արտադրատեսակներին, ինչպես նաև դրանց հետ կապված՝ պատրաստման, կիրառման, պահպանման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման) գործընթացներին ներկայացվող անհրաժեշտ պահանջները։

3. Սույն Տեխնիկական կանոնակարգն ընդունվել է մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի պաշտպանության, սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով։

4. Սույն Տեխնիկական կանոնակարգի դրույթները ենթակա են պարտադիր կատարման պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշակման, պատրաստման, պահպանման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման), կիրառման ժամանակ։

5. Եթե պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների նկատմամբ ընդունվել են պայթուցիկ նյութերի կամ դրանց հիմքով արտադրատեսակներին ներկայացվող պահանջներ սահմանող Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգեր, ապա պայթուցիկ նյութերը և դրանց հիմքով արտադրատեսակները պետք է համապատասխանեն Մաքսային միության այդ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։