ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
09 սեպտեմբերի 2025 թ. N 392-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 259-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2025 թվականի ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ» N 259-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ գլխի աղյուսակը լրացնել նոր՝ 47-53-րդ կետերով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2025 թ. սեպտեմբերի 9
Երևան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2025 թվականի սեպտեմբերի 9-ի
N 392-Ն որոշման
47 Արաբկիր 01-003-0002-0194 Բնակա-վայրերի Բնակելի կառուցապատման Կովկասյան փողոց հ․38 հասցեին կից
48 Դավթաշեն 01-004-007-484 բնակա-վայրերի հասարակական կառուցապատման Տ.Պետրոսյան փողոց հ.43/2
49 Դավթաշեն 01-004-007-487 բնակա-վայրերի հասարակական կառուցապատման Տ.Պետրոսյան փողոց հ.43/3
50 Նուբարաշեն 01-010-1092-001 բնակա-վայրերի Բնակելի կառուցապատման Նուբարաշեն 8-րդ փողոց հ.7 հասցեին կից
51 Շենգավիթ 01-011-0238-0035 Բնակա-վայրերի Բնակելի կառուցապատման Ն.Չարբախ 3-րդ փողոց 31/13 հասցեին հարակից
52 Շենգավիթ 01-011-0343-0011 Բնակա-վայրերի Բնակելի կառուցապատման Շենգավիթ 12-րդ փողոց նրբանցք հ․11/1 կից
53 Քանաքեռ-Զեյթուն 01-012-0327-0158 բնակա-վայրերի բնակելի
կառուցապատում Կ․Ուլնեցի փողոց հ․20/11 հասցեին կից
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 սեպտեմբերի 2025 թվական: