Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Անվտանգության պահանջները

գործել է մինչև 2016-11-27Բացել ARLIS-ում

Հոդված 4. Անվտանգության պահանջները

1. Սննդային նպատակներով մատակարարվող հացահատիկի մեջ թունավոր տարրերի, միկրոտոքսինների, բենզապիրենի, թունաքիմիկատների, ռադիոնուկլիդների, վնասատուներով վարակվածության և վնասակար խառնուկների ցուցանիշները չպետք է գերազանցեն սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ, 3-րդ հավելվածներում նշված սահմանային թույլատրելի մակարդակները։

2. Կերային նպատակներով մատակարարվող հացահատիկի մեջ թունավոր տարրերի, միկոտոքսինների, թունաքիմիկատների, ռադիոնուկլիդների, վնասատուներով վարակվածության և վնասակար խառնուկների ցուցանիշները չպետք է գերազանցեն սույն Տեխնիկական կանոնակարգի 4-րդ, 5-րդ հավելվածներում նշված սահմանային թույլատրելի մակարդակները։

3. Թունաքիմիկատների մնացորդային քանակությունների որոշումը, բացառությամբ սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ, 4-րդ հավելվածներում նշված թունաքիմիկատների, կատարվում է դրանց կիրառման վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, որը տրամադրվում է հացահատիկն արտադրողի (մատակարարի) կողմից Մաքսային միության միասնական մաքսային տարածքում այն շրջանառության մեջ դնելիս։ Հացահատիկի մեջ դրանց պարունակության ցուցանիշները չպետք է գերազանցեն սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հավելվածում նշված սահմանային թույլատրելի մակարդակները։

4. Չի թույլատրվում Մաքսային միության միասնական մաքսային տարածքում հացահատիկը շրջանառության մեջ դնելը, եթե դրանում Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ, 4-րդ, 6-րդ հավելվածներում նշված թունաքիմիկատների ազդող նյութերի մնացորդային քանակների պարունակությունը գերազանցում է թույլատրելի մակարդակները։

5. Հացահատիկի արտադրության ժամանակ օգտագործվող պարարտանյութերը պետք է համապատասխանեն Մաքսային միության օրենսդրության պահանջներին, իսկ մինչ Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելը՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրության պահանջներին։

6. Հացահատիկը պահվում է հացահատիկի անվտանգությունը և դրա սպառողական հատկությունների պահպանվածությունն ապահովող հացահատիկի պահման շտեմարաններում՝ պահպանելով սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված՝ հացահատիկի պահման գործընթացներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև Մաքսային միության անդամ պետության ազգային օրենսդրությամբ սահմանված պահման պայմանները։

7. Արտադրական տարածքների, ինչպես նաև սիլոսների և բունկերների պատերի, առաստաղների, կրող կոնստրուկցիաների, դռների, հատակների մակերեսները պետք է հասանելի լինեն մաքրման և վարակազերծման համար։ Հացահատիկի պահման շտեմարանների տանիքի և պատերի վիճակը, ակտիվ օդափոխության ուղիների մուտքային անցքերի կառուցվածքները պետք է ապահովեն մթնոլորտային տեղումների և կողմնակի իրերի ներթափանցման կանխումը:

8. Հացահատիկի պահման շտեմարաններում հացահատիկի մշակման տեխնոլոգիական գործընթացը պետք է ապահովի հացահատիկի այն աստիճանի չորացումը, մաքրումը և վարակազերծումը, որը կապահովի պահպանման համար անվտանգ և կայուն վիճակ:

9. Հացահատիկի պահման շտեմարաններում թույլ չի տրվում հացահատիկի հետ միասին պահել թունավոր, դյուրավառ քիմիական նյութեր, վառելիքաքսուքային նյութեր և նավթամթերքներ, ինչպես նաև այլ տեսակի սննդամթերք և ոչ սննդային արտադրանք, եթե դա կարող է հանգեցնել հացահատիկի աղտոտմանը:

10. Վնասատուների կողմից վարակված հացահատիկի վարակազերծման գործընթացը պետք է ապահովի հացահատիկի անվտանգությունը՝ սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան:

11. Հացահատիկի պահման շտեմարաններում հացահատիկի պահման ողջ ժամանակահատվածի ընթացքում պետք է կազմակերպվի պահման պայմանների (խոնավություն, ջերմաստիճան), ինչպես նաև վնասատուներով վարակվածության, հացահատիկի գույնի և կողմնակի հոտի առկայության ցուցանիշների ստուգում:

12. Հացահատիկի պահման շտեմարաններում հացահատիկի պահման ժամանակ պետք է ապահովվեն հացահատիկի ինքնաբոցավառումը բացառող, ինչպես նաև պայթյունա- և հրդեհաանվտանգությունն ապահովող պայմաններ:

13. Հացահատիկի փոխադրումն իրականացվում է փոխադրման ժամանակ հացահատիկի անվտանգությունն ու պահպանվածությունն ապահովող տրանսպորտային միջոցներով:

14. Տրանսպորտային միջոցների բեռնային բաժանմունքների և կոնտեյներների կառուցվածքը պետք է ապահովի հացահատիկի պաշտպանությունն աղտոտվածությունից, խոչընդոտի հացահատիկի թափվելը, կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների մուտքը, ինչպես նաև ապահովի մաքրման և (կամ) լվացման, և (կամ) ախտահանման, և (կամ) միջատազերծման (դեզինսեկցիայի), և (կամ) կրծողազերծման (դեռատիզացիայի) իրականացումը:

15. Տրանսպորտային միջոցների բեռնային բաժանմունքները և կոնտեյներները չպետք է հացահատիկի աղտոտման աղբյուր լինեն:

16. Հացահատիկը փոխադրվում է առանց տարայի, տրանսպորտային տարայով կամ սպառողական փաթեթվածքով:

Առանց տարայի փոխադրվող հացահատիկը պետք է ուղեկցվի վերջինիս հետագծելիությունն ապահովող ապրանքաուղեկից փաստաթղթերով, որոնք պարունակում են տեղեկատվություն հետևյալի մասին.

1) հացահատիկի տեսակի, բերքահավաքի տարեթվի, ծագման վայրի, հացահատիկի նշանակության (սննդային կամ կերային նպատակներով, պահման և (կամ) մշակման, արտահանման համար),

2) հացահատիկի քանակության՝ արտահայտված զանգվածի միավորներով,

3) հայտատուի անվանման և գտնվելու վայրի,

4) հացահատիկի մեջ գենետիկորեն ձևափոխված (տրանսգենային) oրգանիզմների (այսուհետ՝ ԳՁՕ) առկայության մասին, այն դեպքում, երբ նշված օրգանիզմների պարունակությունը հացահատիկի մեջ կազմում է 0,9 տոկոսից ավելին:

ԳՁՕ կիրառմամբ ստացված հացահատիկի համար պետք է ներկայացվի հետևյալ տեղեկատվությունը. «գենետիկորեն ձևափոխված հացահատիկ» կամ «գենո-ձևափոխված օրգանիզմների կիրառմամբ ստացված հացահատիկ» կամ «հացահատիկը պարունակում է գենո-ձևափոխված օրգանիզմների բաղադրիչներ»՝ նշելով տրանսֆորմացիոն իրադարձության եզակի նույնացուցիչը։

Սպառողական փաթեթվածքում փաթեթավորված հացահատիկի (կերային նպատակներով հացահատիկ) և տրանսպորտային տարայում հացահատիկի մակնշումը պետք է պարունակի սույն կետի 1-4-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունը, ինչպես նաև հացահատիկի պիտանելիության ժամկետի և պահման պայմանների մասին տեղեկատվությունը (կերային նպատակների համար նախատեսված և սպառողական փաթեթվածքում փաթեթավորված հացահատիկի համար):

Թույլատրվում է հացահատիկի մակնշումը լրացնել հետևյալ գրությամբ. «Պիտանիության ժամկետը սահմանափակված չէ՝ պահման պայմաններին հետևելու դեպքում»:

Տրանսպորտային տարայում տեղադրված հացահատիկի և (կամ) սպառողական փաթեթվածքում փաթեթավորված հացահատիկի մակնշումը պետք է լինի ռուսերենով: Թույլատրվում է մակնշման զետեղումը Մաքսային միության անդամ պետության պետական լեզվով (լեզուներով):

Մաքսային միության միասնական մաքսային տարածքի սահմաններից դուրս գտնվող՝ հացահատիկն արտադրողի գտնվելու վայրի անվանման մասին տեղեկատվությունը թույլատրվում է նշել լատինական այբուբենի տառերով և արաբական թվերով կամ հացահատիկն արտադրողի գտնվելու վայրի երկրի պետական լեզվով (լեզուներով)՝ երկրի անվանումը ռուսերենով նշելու պայմանով։

Մակնշման մեջ նշված՝ ձեռքբերողի (սպառողի) համար նախատեսված տեղեկատվությունը պետք է լինի հասկանալի, դյուրընթեռնելի, հավաստի և նրան չգցի մոլորության մեջ: Գրությունները, նշանները, պայմանական նշանները պետք է կոնտրաստային լինեն այն ֆոնի հետ, որոնց վրա զետեղված է մակնշումը:

Սպառողական փաթեթվածքում փաթեթավորված հացահատիկի (կերային նպատակներով հացահատիկ) մակնշումը պետք է զետեղվի սպառողական փաթեթվածքի և (կամ) պիտակի, և (կամ) հակադարձ պիտակի վրա, և (կամ) յուրաքանչյուր փաթեթավորման միավորում տեղադրվող կամ յուրաքանչյուր փաթեթավորման միավորին կցվող ներդիր-թերթիկի վրա։

Անմիջապես տրանսպորտային տարայում տեղադրված հացահատիկի մակնշումը պետք է զետեղվի տրանսպորտային տարայի և (կամ) պիտակի, և (կամ) հակադարձ պիտակի վրա, և (կամ) յուրաքանչյուր տրանսպորտային տարայում տեղադրվող կամ յուրաքանչյուր տրանսպորտային տարային կցվող ներդիր-թերթիկի վրա, կամ ապրանքաուղեկից փաստաթղթերում:

Փաթեթվորումը պետք է համապատասխանի «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

17. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող հացահատիկի մատակարարվող խմբաքանակը ենթակա է վերադարձման կամ ուտիլիզացման:

Մաքսային միության այն անդամ պետության լիազորված մարմինը, որի տարածքում հայտնաբերվել է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող հացահատիկ, որոշում է կայացնում հացահատիկի փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ և ձևավորում է լիազորված մարմնի, հացահատիկ արտադրողի (սեփականատիրոջ) և ստացողի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով, որն ընտրում է նմուշը, և այն ուղարկում Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն)՝ փորձարկումներ անցկացնելու համար: Հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) ընտրությունն իրականացվում է հանձնաժողովի կողմից:

18. Փորձաքննության անցկացման և հացահատիկի վերադարձման կամ ուտիլիզացման վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ ժամանակահատվածի ընթացքում հացահատիկը ենթակա է պահման առանձին շինություններում՝ նշելով խմբաքանակի ծավալը և պահպանելով հացահատիկի մուտքը, ինչպես նաև վնասատուներով դրա ախտահարումն ու վարակվածությունը բացառող պայմանները:

19. Փորձարկումների արդյունքների հիման վրա հանձնաժողովը հացահատիկի վերադարձման կամ ուտիլիզացման վերաբերյալ որոշում է կայացնում:

20. Հացահատիկի վերադարձը և ուտիլիզացումն իրականացվում են Մաքսային միության անդամ պետության ազգային էկոլոգիական օրենսդրությանը և բույսերի կարանտինի ոլորտին առնչվող ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան:

21. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող հացահատիկի ուտիլիզացման դեպքում արտադրողը (սեփականատերը) պարտավոր է Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմին ներկայացնել նման հացահատիկի ուտիլիզացումը հավաստող փաստաթուղթ՝ Մաքսային միության անդամ պետության ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։