Անցնել բովանդակությանը

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-12-21-ից մինչև 2016-11-27։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Կիրառության ոլորտ

գործել է մինչև 2016-11-27Բացել ARLIS-ում

Հոդված 1. Կիրառության ոլորտ

1. Սույն Տեխնիկական կանոնակարգը տարածվում է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող հացահատիկի վրա, որն օգտագործվում է սննդային կամ կերային նպատակներով։

Սույն Տեխնիկական կանոնակարգը չի տարածվում սերմնային նպատակների համար նախատեսված հացահատիկի, հացահատիկի վերամշակման արտադրանքի վրա։

2. Սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են Մաքսային միության միասնական մաքսային տարածքում կիրառման և կատարման համար պարտադիր՝ հացահատիկին ներկայացվող պահանջները և դրանց հետ կապված արտադրման, պահպանման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող պահանջները՝ մարդու կյանքն ու առողջությունը, գույքը, շրջակա միջավայրը, կենդանիների և բույսերի կյանքն ու առողջությունը պաշտպանելու, ինչպես նաև հացահատիկի սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով։

3. Հացահատիկի նույնականացումն իրականացվում է ապրանքաուղեկից փաստաթղթերում նշված տեղեկատվության հիման վրա, մշակաբույսի տվյալ տեսակին բնորոշ հացահատիկի մակնշման, բուսաբանական հատկանիշների ակնադիտական զննման, ինչպես նաև սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում նշված տարբերակիչ հատկանիշների համաձայն։

Այն դեպքում, երբ հացահատիկը հնարավոր չէ նույնականացնել ապրանքաուղեկից փաստաթղթերում նշված տեղեկատվության հիման վրա, ըստ մակնշման և ակնադիտական զննման, նույնականացումն իրականացնում են անալիտիկ մեթոդով՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածում նշված ստանդարտներին համապատասխան հացահատիկի ֆիզիկաքիմիական ցուցանիշների համապատասխանության ստուգման միջոցով։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։