Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Սահմանումները

գործել է մինչև 2016-11-27Բացել ARLIS-ում

Հոդված 2. Սահմանումները

Սույն Տեխնիկական կանոնակարգում օգտագործվում են հետևյալ եզրույթները և դրանց սահմանումները.

հացահատիկի խոնավություն՝ հացահատիկի հյուսվածքներում ֆիզիկաքիմիական և մեխանիկական կապված ջուր, որն անջատվում է որոշման ստանդարտ մեթոդներով,

վնասակար խառնուկ՝ բուսական ծագման խառնուկ, որը թույլատրելի մակարդակները գերազանցող քանակությունների դեպքում կարող է ունենալ թունավոր, վնասակար, վնասող կամ վտանգավոր ազդեցություն մարդու և (կամ) կենդանիների և (կամ) բույսերի առողջության վրա,

հացահատիկը շրջանառության մեջ դնելը՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածքում հացահատիկի առքուվաճառքը, ինչպես նաև դրա փոխանցման այլ եղանակներ՝ սկսած արտադրողից կամ ներմուծողից,

գենետիկորեն ձևափոխված (տրանսգենային) օրգանիզմներ՝ գենային ինժեներիայի մեթոդների օգտագործմամբ ստացված օրգանիզմներ,

մրկոտ հատիկ` հատիկ, որն ամբողջությամբ կամ մասամբ աղտոտված է մրկի սպորներով,

հացահատիկի աղտոտվածությունը վնասատուներով` միջհատիկային տարածությունում մեռած վնասատուների կամ դրանց մասերի, ինչպես նաև դրանց կենսագործունեության արգասիքի առկայություն,

հացահատիկի վարակվածությունը վնասատուներով` միջհատիկային տարածությունում կամ առանձին հատիկների մեջ կենդանի վնասատուների առկայություն` դրանց զարգացման ցանկացած փուլում,

հացահատիկ` հացահատիկային, հացահատիկաոլոռային և յուղատու մշակաբույսերի պտուղներ, որոնք օգտագործվում են սննդային և կերային նպատակներով,

հացահատիկի նույնականացում՝ հացահատիկը սույն Տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին դասելու ընթացակարգ,

կերային նպատակներ՝ հացահատիկի օգտագործումը որպես կենդանիների կեր և համակցված կերերի արտադրության համար,

հացահատիկի վնասատու միջատներ՝ հացահատիկային փայտաբզեզ, հացի փայտաբզեզ, շտեմարանային երկարակնճիթ բզեզ, բրնձի երկարակնճիթ բզեզ, հրաթիթեռներ, շտեմարանային ցեց, տրոգոդերմա փոփոխական, մավրիտանյան բզեզիկ, գորգի բզեզ, կապրյան բզեզ [Trogoderma granarium], ալրաբզեզներ, քորոցաբեղիկ փոքր մթերաբզեզ, ձևացնողներ, կաշեկերներ, ալրակերներ, սնկակերներ, փայլաբզեզներ, ծածկաբզեզներ, ծածկակեր բզեզներ, խարակերներ, հատիկակերներ, տերևաոլորներ,

հացահատիկի վարակազերծում՝ հացահատիկի վրա քիմիական, ճառագայթային կամ ֆիզիկական ազդեցություն՝ վնասատուների և միկրոօրգանիզմների ոչնչացման նպատակով,

հացահատիկի մշակում՝ հացահատիկի մաքրում և (կամ) չորացում, և (կամ) վարակազերծում՝ դրա անվտանգությունն ապահովելու նպատակով,

հացահատիկի մաքրում՝ խառնուկների հեռացում՝ հացահատիկի անվտանգությունն ապահովելու նպատակով,

հացահատիկի խմբաքանակ` միևնույն անվանման (տեսակի), ըստ որակի համասեռ հացահատիկի քանակություն, որը նախատեսված է միաժամանակյա ընդունման, առաքման և (կամ) պահման համար,

հացահատիկի փոխադրում՝ հացահատիկի խմբաքանակի տեղափոխում դրա շրջանառության ժամանակ, սննդային նպատակները՝ հացահատիկի օգտագործումը սննդամթերքի վերամշակման համար,

մատակարարվող հացահատիկ՝ հացահատիկ, որն անցել է մշակում և ուղղվում է սննդային կամ կերային նպատակների,

հացահատիկի կողմնակի հոտ` հացահատիկի տվյալ անվանմանը (տեսակին) ոչ բնորոշ հոտ, որն առաջանում է հացահատիկի կողմից սուր հոտ արձակող կողմնակի նյութերի կլանման հետևանքով,

հացահատիկի արտադրություն՝ հացահատիկի աճեցմանն ուղղված ագրոտեխնոլոգիական միջոցառումների համալիր,

վարդագույն ներկված հացահատիկ՝ լիքը, փայլուն հացահատիկ՝ հիմնականում սաղմի մասում թաղանթների վարդագույն պիգմենտացիայով,

հասկաժանգ՝ մուգ մանուշակագույն հասկում երկարացված խիտ գոյացությունների տեսքով Claviceps purpurea սնկով ախտահարված հացահատիկ,

հացահատիկի չորացում՝ հացահատիկի խոնավության նվազեցում` դրա անվտանգությունն ապահովելու նպատակով,

Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմին՝ Մաքսային միության անդամ պետության՝ լիազորություններով օժտված պետական մարմին, որն իրականացնում է պետական հսկողություն (վերահսկողություն) սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ,

հացահատիկի ուտիլիզացիա՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող հացահատիկի օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք տարբերվում են հացահատիկի համար նախատեսված և սովորաբար օգտագործվող նպատակներից, կամ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող հացահատիկի վիճակի այնպիսի փոփոխություն, որը պիտանի չէ դրա ցանկացած օգտագործման կամ կիրառման համար, ինչպես նաև բացառում է դրա անբարենպաստ ազդեցությունը մարդու, կենդանիների, բույսերի և շրջակա միջավայրի վրա,

ֆուզարիոզ հատիկ` հասունացման ընթացքում ֆուզարիում ցեղի սնկերով ախտահարված հատիկ (վտիտ, թեթև, խորշոմած, սպիտակավուն, երբեմն նարնջավարդագույն բծերով),

հացահատիկի պահում՝ հացահատիկի անվտանգությունն ապահովելու համար հացահատիկի պահման շտեմարանում պայմանների ստեղծման տեխնոլոգիական գործընթաց,

հացահատիկի փորձաքննություն՝ հացահատիկի անվտանգության ցուցանիշների որոշում՝ դրա ուտիլիզացման հնարավորության վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։