Հոդված 5. Անվտանգության պահանջներին համապատասխանության ապահովումը
Հոդված 5. Անվտանգության պահանջներին համապատասխանության ապահովումը
1. Հացահատիկի համապատասխանությունը սույն Տեխնիկական կանոնակարգին ապահովվում է դրա պահանջների կատարմամբ և Մաքսային միության այն տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարմամբ, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա:
Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդները սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի կողմից հաստատվող՝ Ստանդարտների ցանկում ընդգրկված ստանդարտներով, որոնք պարունակում են սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ: