Հոդված 6. Համապատասխանության գնահատումը
Հոդված 6. Համապատասխանության գնահատումը
1. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին մատակարարվող հացահատիկի համապատասխանության գնահատումն անցկացվում է հետևյալ ձևերով՝
1) հացահատիկի համապատասխանության հավաստում (հայտարարագրում),
2) պետական հսկողություն (վերահսկողություն) սույն Տեխնիկական կանոնակարգի՝ հացահատիկին և դրան ներկայացվող պահանջների հետ կապված՝ հացահատիկի արտադրության, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող պահանջները պահպանելու նկատմամբ։