Հոդված 7. Համապատասխանության հավաստում
Հոդված 7. Համապատասխանության հավաստում
1. Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող, սննդային և կերային նպատակներով մատակարարվող հացահատիկը ենթակա է համապատասխանության հավաստման՝ համապատասխանության հայտարարագրման ձևով։
Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող, արտադրող երկրի տարածք պահպանման և (կամ) մշակման համար ուղարկվող հացահատիկը համապատասխանության հավաստման ենթակա չէ։
2. Մաքսային միության միասնական մաքսային տարածքում արտադրված հացահատիկի և Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծվող հացահատիկի համապատասխանության հավաստումն անցկացվում է սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված միասնական կանոններով և սխեմաներով։
3. Համապատասխանությունը հայտարարագրելիս որպես հայտատու կարող է հանդես գալ Մաքսային միության անդամ պետության տարածքում դրա ազգային օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը, որը կամ արտադրողն է կամ վաճառողը, կամ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին մատակարարվող հացահատիկի համապատասխանությունն ապահովելու և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին մատակարարվող հացահատիկի անհամապատասխանության համար պատասխանատվության մասով նրա հետ կնքված պայմանագրի հիման վրա օտարերկրյա արտադրողի գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձը (օտարերկրյա արտադրողի գործառույթներ իրականացնող անձ)։
4. Հայտարարագրման սխեմայից կախված՝ համապատասխանության հայտարարագրման ձևով համապատասխանության հավաստումն իրականացվում է սեփական ապացույցների և (կամ) հետևյալ երրորդ կողմի մասնակցությամբ ստացված ապացույցների հիման վրա՝ արտադրանքի սերտիֆիկացման մարմին, Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված կառավարման համակարգերի հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի սերտիֆիկացման մարմին։
5. Հացահատիկի համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է 1հ, 2հ, 3հ, 4հ և 6հ սխեմաներով։
Համապատասխանությունն ըստ 1հ, 3հ, 6հ սխեմաների հայտարարագրելիս որպես հայտատու կարող է հանդես գալ Մաքսային միության անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ արտադրող հանդիսացող կամ օտարերկրյա արտադրողի գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձը։
Համապատասխանությունն ըստ 2հ, 4հ սխեմաների հայտարարագրելիս որպես հայտատու կարող է հանդես գալ Մաքսային միության անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ արտադրող կամ վաճառող հանդիսացող, կամ օտարերկրյա արտադրողի գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձը։
6. 1հ հայտարարագրման սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը՝
- տեխնիկական փաստաթղթերի կազմում և վերլուծություն,
- արտադրական հսկողության իրականացում,
- հացահատիկի նմուշների փորձարկումների անցկացում,
- համապատասխանության հայտարարագրի ընդունում ու գրանցում,
- շրջանառության միասնական նշանի զետեղում։
Հայտատուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ արտադրության գործընթացը կայունացնելու և սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին հացահատիկի համապատասխանությունն ապահովելու համար, կազմում է տեխնիկական փաստաթղթերը ու կատարում դրանց վերլուծությունը։
Հայտատուն ապահովում է արտադրական հսկողության իրականացումը։
Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին հացահատիկի համապատասխանությունը հսկելու նպատակով հայտատուն անցկացնում է հացահատիկի նմուշների փորձարկումներ։ Հացահատիկի նմուշների փորձարկումներն անցկացվում են հայտատուի ընտրությամբ փորձարկման լաբորատորիայում կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում։
Հայտատուն ձևակերպում է համապատասխանության հայտարարագիրը և այն գրանցում ծանուցման սկզբունքով՝ Մաքսային միության hանձնաժողովի կողմից սահմանված կարգով։
Սերիական թողարկման հացահատիկի համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը՝ 3 տարուց ոչ ավելի:
7. 2հ հայտարարագրման սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը՝
- տեխնիկական փաստաթղթերի կազմում և վերլուծություն,
- հացահատիկի նմուշների փորձարկումների անցկացում,
- համապատասխանության հայտարարագրի ընդունում ու գրանցում,
- շրջանառության միասնական նշանի զետեղում։
Հայտատուն կազմում է տեխնիկական փաստաթղթերը և կատարում դրանց վերլուծությունը։
Հայտատուն անցկացնում է հացահատիկի նմուշների փորձարկումներ՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին հացահատիկի խմբաքանակի հայտարարված համապատասխանության հավաստումն ապահովելու համար։ Հացահատիկի նմուշների փորձարկումներն անցկացվում են հայտատուի ընտրությամբ փորձարկման լաբորատորիայի կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից, որն ընդգրկված է Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում:
Մաքսային միության Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով՝ հայտատուն ձևակերպում է համապատասխանության հայտարարագիրը և այն գրանցում ծանուցման սկզբունքով։
Հացահատիկի խմբաքանակի համար համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը՝ հայտատուի ընտրությամբ։
8. 3հ հայտարարագրման սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը՝
- տեխնիկական փաստաթղթերի կազմում և վերլուծություն,
- արտադրական հսկողության իրականացում,
- հացահատիկի նմուշների փորձարկումների անցկացում,
- համապատասխանության հայտարարագրի ընդունում ու գրանցում,
- շրջանառության միասնական նշանի զետեղում։
Հայտատուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ արտադրության գործընթացը կայունացնելու և սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին հացահատիկի համապատասխանությունն ապահովելու համար, կազմում է տեխնիկական փաստաթղթերն ու կատարում դրանց վերլուծությունը։
Հայտատուն ապահովում է արտադրական հսկողության իրականացումը։
Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին հացահատիկի համապատասխանությունը հսկելու նպատակով հայտատուն անցկացնում է հացահատիկի նմուշների փորձարկումներ։ Հացահատիկի նմուշների փորձարկումներն անցկացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից, որն ընդգրկված է Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում:
Հայտատուն ձևակերպում է համապատասխանության հայտարարագիրը և այն գրանցում ծանուցման սկզբունքով՝ Մաքսային միության hանձնաժողովի կողմից սահմանված կարգով ։
Սերիական թողարկման հացահատիկի համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը՝ 3 տարուց ոչ ավելի:
9. 4հ հայտարարագրման սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը՝
- տեխնիկական փաստաթղթերի կազմում և վերլուծություն,
- հացահատիկի նմուշների փորձարկումների անցկացում,
- համապատասխանության հայտարարագրի ընդունում ու գրանցում,
- շրջանառության միասնական նշանի զետեղում։
Հայտատուն կազմում է տեխնիկական փաստաթղթերը և կատարում դրանց վերլուծությունը։
Հայտատուն անցկացնում է հացահատիկի նմուշների փորձարկումներ՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին հացահատիկի խմբաքանակի հայտագրված համապատասխանության հավաստումն ապահովելու համար։ Հացահատիկի նմուշների փորձարկումներն անցկացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից, որն ընդգրկված է Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում:
Հայտատուն ձևակերպում է համապատասխանության հայտարարագիրը, և այն գրանցում ծանուցման սկզբունքով՝ Մաքսային միության hանձնաժողովի կողմից սահմանված կարգով ։
Խմբաքանակի համար համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը՝ հայտատուի ընտրությամբ։
10. 6հ հայտարարագրման սխեման ներառում է հետևյալ ընթացակարգերը՝
- այն տեխնիկական փաստաթղթերի կազմումը և վերլուծությունը, որոնց կազմում պարտադիր ընդգրկվում է կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից կառավարման համակարգի համար տրված սերտիֆիկատը (սերտիֆիկատի պատճենը),
- արտադրական հսկողության իրականացում,
- հացահատիկի նմուշների փորձարկումների անցկացում,
- համապատասխանության հայտարարագրի ընդունում ու գրանցում,
- շրջանառության միասնական նշանի զետեղում,
- կառավարման համակարգի գործունեության կայունության նկատմամբ հսկողություն։
Հայտատուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կառավարման համակարգերի գործունեության կայունությունը և սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող հացահատիկի արտադրության պայմաններն ապահովելու համար, կազմում է տեխնիկական փաստաթղթերն ու կատարում դրանց վերլուծությունը։
Հայտատուն ապահովում է արտադրական հսկողության իրականացումը և ծրագրված բոլոր փոփոխությունների մասին տեղեկացնում է կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնին։
Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին հացահատիկի համապատասխանությունը հսկելու նպատակով՝ հայտատուն անցկացնում է հացահատիկի նմուշների փորձարկումներ։
Արտադրանքի նմուշների փորձարկումներն անցկացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում։
Հայտատուն ձևակերպում է համապատասխանության հայտարարագիրը և այն գրանցում ծանուցման սկզբունքով՝ Մաքսային միության hանձնաժողովի կողմից սահմանված կարգով ։
Կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինը կառավարման սերտիֆիկացված համակարգի գործունեության նկատմամբ իրականացնում է տեսչական վերահսկողություն ։
Տեսչական վերահսկողության բացասական արդյունքների դեպքում հայտատուն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
- կասեցնում է համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը,
- չեղարկում է համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը։
Միասնական ձևով ձևակերպված՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում հայտատուի կողմից կատարվում է համապատասխան գրառում։
Սերիական թողարկման հացահատիկի համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը՝ 5 տարուց ոչ ավելի:
11. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին հացահատիկի համապատասխանությունը հավաստող տեխնիկական փաստաթղթերը կարող են ներառել՝
հայտատուի և (կամ) հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից անցկացված փորձարկումների արձանագրությունները, որոնցով հավաստվում է հացահատիկի համապատասխանությունը սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին,
հացահատիկի անվտանգությունը հավաստող փաստաթղթերը՝ Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրական ակտերին համապատասխան,
կառավարման համակարգերի համար համապատասխանության սերտիֆիկատները,
հացահատիկի անվտանգությունը հավաստող այլ փաստաթղթեր։
12. Համապատասխանության հայտարարագիրը ձևակերպվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից հաստատված միասնական ձևով։
13. Համապատասխանության հայտարարագիրը ենթակա է վերաձևակերպման հետևյալ դեպքերում՝
սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների փոփոխություն,
փոփոխություն տեխնիկական փաստաթղթերի կազմի կամ արտադրության տեխնոլոգիական գործընթացի և (կամ) պահման մեջ, որոնք ազդել են կամ կարող են ազդել սահմանված պահանջներին հացահատիկի համապատասխանության վրա։
Համապատասխանության հայտարարագրի վերաձևակերպումն իրականացվում է դրա ընդունման կարգով։
14. Տեխնիկական փաստաթղթերը, այդ թվում՝ Մաքսային միության անդամ պետությունների տարածքում համապատասխանության հավաստման փաստաթղթերը, պետք է պահվեն՝
1) սերիական թողարկման հացահատիկի համար՝ հայտատուի մոտ՝ հացահատիկը արտադրությունից հանելու (արտադրությունը դադարեցնելու) օրվանից առնվազն 10 տարվա ընթացքում,
2) հացահատիկի խմբաքանակի համար՝ հայտատուի մոտ՝ հացահատիկի խմբաքանակն իրացնելու օրվանից առնվազն 10 տարվա ընթացքում։
Կառավարման համակարգի սերտիֆիկացման արդյունքները հավաստող ապացուցողական նյութերը պահվում են կառավարման համակարգերի սերտիֆիկացման այն մարմնում, որը տրամադրել է համապատասխանության սերտիֆիկատը՝ կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ավարտից հետո առնվազն 5 տարվա ընթացքում։
Վերը նշված փաստաթղթերը պետք է տրամադրվեն պետական հսկողության (վերահսկողության) մարմիններին՝ նրանց պահանջով։
15. Սույն Տեխնիկական կանոնակարգի՝ հացահատիկին և դրան ներկայացվող պահանջների հետ կապված՝ հացահատիկի արտադրության, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է Մաքսային միության անդամ պետության ազգային օրենսդրությանը համապատասխան։