Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը

գործել է մինչև 2016-11-27Բացել ARLIS-ում

Հոդված 8. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը

1. Անվտանգության պահանջներին համապատասխանող և սույն Տեխնիկական կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն համապատասխանության հավաստման ընթացակարգն անցած հացահատիկը պետք է մակնշվի Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով։

Հացահատիկը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշվում է, եթե այն համապատասխանում է սույն Տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Մաքսային միության տեխնիկական այն կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա։

2. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է փաթեթվածքի կամ կցվող փաստաթղթերի վրա՝ հացահատիկը առանց փաթեթվածքի փոխադրելու դեպքում։

Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է ցանկացած եղանակով, որով հացահատիկի պիտանիության ամբողջ ժամկետի ընթացքում ապահովվում է հստակ և պարզ պատկերը։

3. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է նախքան Մաքսային միության միասնական մաքսային տարածքում հացահատիկը շրջանառության մեջ դնելը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։