Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 114-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«09» սեպտեմբերի 2025թ.

ք. Էջմիածին թիվ 93-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 114-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 18-ի «Վաղարշապատ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը և սոցիալական աջակցության վերաբերյալ չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 24 որոշմամբ ընդունված կարգով, նպատակ ունենալով մանկապարտեզ ՀՈԱԿ-ներ հաճախող ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց երեխաների համար սահմանել զեղչի արտոնություն`

Համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Վաղարշապատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզ ՀՈԱԿ-ներում երեխաների խնամքի համար գանձվող 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու, արտոնություններ կիրառելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու տեղեկությունները սահմանելու մասին» թիվ 114-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) Որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքի երեխաների համար 50%-ի չափով, նույն ընտանիքից միևնույն ժամանակ մանկապարտեզ այցելող 3-րդ երեխայի համար՝ 50%-ի չափով, իսկ նույն ընտանիքից միևնույն ժամանակ մանկապարտեզ այցելող 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ 100%-ի չափով:»:

2) Որոշման 1-ին կետը լրացնել նոր 5-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«5) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի գծով 100%-ի չափով, իսկ ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի գծով 50%-ի չափով:»:

3) Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «Որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ» բառերը փոխարինել «Որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 5-րդ» բառերով:

4) Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել «դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված դատական ակտերի պատճենները:» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

Հ/Հ Ազգանուն Անուն Կողմ Դեմ Ձեռնպահ Հ/Հ Ազգանուն Անուն Կողմ Դեմ Ձեռնպահ

1. Նաիրա Բասենցյան ________ _______ _______ 8. Վահան Հախվերդյան ________ ______ _______

2. Գևորգ Ղազարյան ________ _______ _______ 9. Հրաչյա Ավետիսյան ________ ______ _______

3. Լիլիթ Միրզախանյան ________ _______ _______ 10. Աննա Կիրակոսյան ________ ______ _______

4. Ներսես Մելիքյան ________ _______ _______ 11. Աղասի Բաղդասարյան ________ ______ _______

5. Վարդան Գրիգորյան ________ _______ _______ 12. Խաչատրյան Լևոն ________ ______ _______

6. Կարեն Մովսիսյան ________ _______ _______ 13. Ավագյան Ռաֆիկ ________ ______ _______

7. Գոհար Նիկողոսյան ________ _______ _______ 14. Նաիրա Գրիգորյան ________ ______ _______

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐի պաշտոնակատար` Ա. ՄԵԽԱԿՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 սեպտեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։