Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«25» դեկտեմբերի 2024 թ.

ք. Էջմիածին թիվ 114-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 18-ի «Վաղարշապատ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը և սոցիալական աջակցության վերաբերյալ չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 24 որոշմամբ ընդունված կարգով, նպատակ ունենալով մեղմացնել սոցիալական լարվածությունը, խթանելու համայնքում նախադպրոցական կրթությունն ու այն հասանելի դարձնել տարբեր սոցիալական խմբերի պատկանող անձանց և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`

Համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ մանկապարտեզներում երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով արտոնություն սահմանել՝

1) Երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամքի համար սահմանված վարձավճարների գծով 100%-ի չափով:

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում զոհված զինծառայողի քույր/եղբայրների համար սահմանված վարձավճարների գծով 100%-ի չափով:

3) Միակողմանի ծնողազուրկ երեխաների և ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով.

ա. Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ներում՝ 60%-ի չափով արտոնություն (10000-6000(60%)=4000(40%)),

բ. Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ում՝ 62,5%-ի չափով արտոնություն (8000-5000(62,5%)=3000(37.5%)):

4) 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքի երեխաների համար 50%-ի չափով, նույն ընտանիքից միևնույն ժամանակ մանկապարտեզ այցելող 3-րդ երեխայի համար՝ 50%-ի չափով, իսկ նույն ընտանիքից միևնույն ժամանակ մանկապարտեզ այցելող 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ 100%-ի չափով.

5) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի գծով 100%-ի չափով, իսկ ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի գծով 50%-ի չափով:

(1-ին կետը խմբ., լրաց. 09.09.25 թիվ 93-Ն)

2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը.

1) Որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ երեխայի օրինական ներկայացուցչի կամ ծնողի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, երեխայի ծնողների կամ ծնողի մահվան վկայականի պատճենները, զոհված զինծառայող եղբոր մահվան վկայականը դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված դատական ակտերի պատճենները:

2) Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերում՝ երեխայի օրինական ներկայացուցչի կամ ծնողի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք ընտանեկան նպաստ ստանալու համակարգում հաշվառված լինելու վերաբերյալ և տեղեկանք Վաղարշապատ համայնքի բնակչության ռեգիստրում գրանցված լինելու և/կամ փաստացի բնակություն ունենալու վերաբերյալ:

2) Որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխաների ծննդյան վկայականների պատճենները, տեղեկանք համապատասխան հաստատությունից, տեղեկանք Վաղարշապատ համայնքի բնակչության ռեգիստում գրանցված լինելու և/կամ փաստացի բնակություն ունենալու վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ., լրաց. 09.09.25 թիվ 93-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

Հ/Հ Ազգանուն Անուն

Կողմ Դեմ Ձեռնպահ Հ/Հ Ազգանուն Անուն

Կողմ Դեմ Ձեռնպահ

1. Դիանա Գասպարյան

____

____

____

8. Վահան Հախվերդյան

____

____

____

2. Արսեն Պետրոսյան

____

____

____

9. Հրաչյա Ավետիսյան

____

____

____

3. Նաիրա Բասենցյան

____

____

____

10. Աննա Կիրակոսյան

____

____

____

4. Գևորգ Ղազարյան

____

____

____

11. Աղասի Բաղդասարյան

____

____

____

5. Վարդան Գրիգորյան

____

____

____

12. Էդգար Թամազյան

____

____

____

6. Կարեն Մովսիսյան

____

____

____

13. Արմեն Դավթյան

____

____

____

7. Գոհար Նիկողոսյան

____

____

____

14. Ռուբիկ Ենոքյան

____

____

____

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։