Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՎԱԴՐՈԿՈՊՏԵՐՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 172 քաղ. Մոսկվա

ԿՎԱԴՐՈԿՈՊՏԵՐՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կվադրոկոպտերը, որը չորս պտուտակով թռչող սարք է՝ հագեցած կամ չհագեցած ֆոտո և վիդեո կամ այլ սարքավորումներով, ունի նավիգացիոն համակարգերի ներկառուցված ընդունիչներ (GPS, ԳԼՈՆԱՍՍ և այլն), երկրից կամ մեկ այլ թռչող սարքից կառավարվում է օպերատորի կողմից՝ հեռավար եղանակով, ինչպես նաև ունի ավտոմատացված թռիչքի հնարավորություն (ավտոմատ թռիչք և վայրէջք, նախօրոք ծրագրավորված երթուղուն հետևելը՝ առանց միջամտությունների թռիչքի կառավարման գործում), օգտագործվում է տարբեր նպատակներով, Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8806 ապրանքային դիրքում:

(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 29.11.21 թիվ 160)

2. Կվադրոկոպտերը, որը չորս պտուտակով թռչող սարք է՝ չհագեցած ֆոտո և վիդեո կամ այլ սարքավորումներով, կառավարվում է օպերատորի կողմից՝ հեռավար եղանակով, և վերահսկվում է ակնադիտական զննման միջոցով, չունի ավտոմատացված թռիչքի հնարավորություն, օգտագործվում է զվարճանքի համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան` դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9503 00 ապրանքային դիրքում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։