Անցնել բովանդակությանը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԲԴԽ-65-Ն-24

2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 4-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Մխիթար Պապոյան» բառերը փոխարինել «Վաչե Մարգարյան» բառերով,

2) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 5-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Տարոն Նազարյան» բառերը փոխարինել «Նարեկ Գաբրիելյան» բառերով,

3) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 11-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Հարություն Պետրոսյան» բառերը փոխարինել «Հայկ Պետրոսյան» բառերով,

4) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 13-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Գոհարիկ Խաչատրյան» բառերը փոխարինել «Գոռ Մինասյան» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

2025 թ. սեպտեմբերի 17

ք. Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։