ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 473-Ա «13» փետրվարի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 3685-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման հավելվածի 7-րդ և 43-րդ կետերով՝
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի «Աղբամանները վարձակալությամբ տրամադրելու մասին» N 3685-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին և 2-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Լիազորել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ առանց մրցույթի կնքել Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող աղբամանները վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագրեր՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող կամ օգտագործման իրավունքով իրենց տրամադրված տարածքներում տեղադրելու նպատակով՝ առավելագույնը 1 տարի ժամկետով, համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետի հիման վրա կնքվող պայմանագրերում Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող աղբամանների օգտագործման համար սահմանել ամսական վարձավճար՝ յուրաքանչյուր աղբամանի համար 60000 ՀՀ դրամ:».
2) Որոշման հավելվածում լրացնել նոր՝ 20-51-րդ կետեր, համաձայն հավելվածի.
«2. Լիազորել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի կողմ հանդիսացող՝ Երևանի քաղաքապետի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի N 3685-Ա որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել համաձայնագրեր՝ վերջիններիս հետ կնքված պայմանագրերը նոր խմբագրությամբ շարադրելու մասին՝ պահպանելով սույն որոշման 1-ին կետով Որոշման նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին և 2-րդ կետերում նշված պայմանները` միաժամանակ, սահմանելով նաև, որ սույն որոշմամբ Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող աղբամանների օգտագործման համար ամսական վարձավճարի չափի փոփոխությունը տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, սույն որոշման հիման վրա կնքվող համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ծագող հարաբերությունների վրա:»:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
13.02.2025 թ.
հ. 473-Ա որոշման
ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ/Հ Ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվանումը Հասցե/ՀՎՀՀ Տրամադրվող աղբամանների քանակը/հատ/ Աղբամանների տեսակը/
տարողությունը
20 «ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» ՓԲԸ Մալաթիա-Սեբաստիա, Շահումյան 6 Փ., Տ 45
01823463 2 1100 լիտր
21 «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ Երևան, Րաֆֆու Փ., 111
01801249 2 1100 լիտր
22 «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ Կենտրոն, Թումանյան Փ., Շ 4, Բն. 1 բն
02704414 1 1100 լիտր
23 «ՇԱՄՊԱՅՆ-ԳԻՆԻՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ Երևան, ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ 20
01000138 1 1100 լիտր
24 «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» ՍՊԸ Երևան, Կենտրոն, Գետառի Փ., 4/8, Բն. Տարածք
00878919 1 1100 լիտր
25 «ՌԻՈ» ՓԲԸ Երևան, Փափազյան Փ., 8
00009072 6 1100 լիտր
26 «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ » ՍՊԸ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Օհանովի Փ., 15/1,
01334397 2 1100 լիտր
27 «ՖԼԵՇ ՇԻՆ» ՍՊԸ Երևան, Կենտրոն, Կողբացու Փ., 30
02588064 1 1100 լիտր
28 «ՇԵՆԳԱՎԻԹ» ԲԿ ՓԲԸ Երևան, Շենգավիթ, Մանանդյան Փող., 9
02204515 4 1100 լիտր
29 «ՄԻՔՍ ՓԵԻՆԹՍ» ՍՊԸ Երևան, ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ 1Ն., 47
00843246 1 1100 լիտր
30 «ՍԱՆ ՖՈՒԴ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ Երևան, Շենգավիթ, Շիրակի Փ., 1/68
02308915 2 1100 լիտր
31 «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ռուբինյանց Փ., 21/3, Բն. 19
01003256 1 1100 լիտր
32 «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ ՈՒՐԱՐՏՈՒ» ՄԱՐԶԱԿԱՆ ՀԿ Երևան, Ջիվանու Փ., Տ 2,
02565955 2 1100 լիտր
33 «ՇԻՆԹՐԵՅԴ» ՍՊԸ Երևան, Կենտրոն, Վարդանանց Փ., 78
01510418 1 1100 լիտր
34 «ՊԱՆՈ» ՍՊԸ Երևան Կենտրոն, Այասի Փ., Շ 114
02255916 2 1100 լիտր
35 «ՀԱԿ ՇԻՆ» ՍՊԸ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ռուբինյանց Փ., 2/2 Շ., Բն. 4/1,
02606415 1 1100 լիտր
36 «ՌԵՍՏ ԿՈՆՑԵՊՏ» ՍՊԸ Երևան, Էրեբունի, Տիգրան Մեծի Պ. Փկղ., 22/18,
02630348 1 1100 լիտր
37 «ԳՈԼԴԵՆ ՓԵԼԻՍ ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՍՊԸ Երևան, Երևան, Ազատության Պող., 2/2,
02554555 1 1100 լիտր
38 «ՎԵՍՏՊԱԿ» ՍՊԸ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Դ. Անհաղթի փ., 23/6
01035079 1 1100 լիտր
39 «ԿՈՇԻԿԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՓԲԸ Երևան, Արաբկիր, Կոմիտասի 2նրբ.-21
00002358 1 1100 լիտր
40 «ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍ» ՍՊԸ Երևան, Կենտրոն, Պուշկին, 21/3, բն. 2
02530772 2 1100 լիտր
41 «ԼՈՒՅՍԵՐ» ՓԲԸ Երևան, Աջափնյակ, Լենինգրադյան Փ., 31, Բն. 12
01291675 1 1100 լիտր
42 «ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ N1» ՍՊԸ Րաֆֆու 76/1
03017026 2 1100 լիտր
43 «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ Երևան, Շենգավիթ, Շիրակի Փ., --- Թիվ 1/68,
05507136 2 1100 լիտր
44 «ԿԱՌՄԵԼ» ՍՊԸ Երևան, Արաբկիր, Ա.Ահարոնյան Փ., Շ 1/9, Բն. 58
01035963 1 1100 լիտր
45 «ԵՊՀ-ԻՆ ԱՌԸՆԹԵՐ Ա.ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆՎ. ՖԻԶԻԿԱ-ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության 2նրբ., 9
00801524 2 1100 լիտր
46 «ԱՐՔԱ ԴԱՎԻԹ» ՍՊԸ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Իսակովի Փ., 24/3
02310898 1 1100 լիտր
47 «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ Երևան, Էրեբունի, Արցախի Փ., 75,
00404207 1 1100 լիտր
48 «ՍԻ ԱՐ ԷՖ ՌԻԹԵՅԼ» ՍՊԸ Երևան, Նոր Նորք, Ա. Միկոյան փ., 15
02608317 1 1100 լիտր
50 «ԷՐԻԶ ԳՐՈՒՊ» ՍՊԸ Երևան, Կենտրոն, Նալբանդյան Փ., Շ 49/5
02904035 2 1100 լիտր
51 «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀՄԴ Երևան, Բագրևանդի, 21/1
02561224 1 1100 լիտր
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան