Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0148 Ն. 09.09.2025

9 սեպտեմբերի 2025 թվականի թիվ 148-Ն

2026 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. 2025 թվականի նոյեմբերի 21-ից շրջանառության մեջ դնել 2026 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով, 2-ով, 3-ով, 4-ով, 5-ով, 6-ով ու 7-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ` Ա. Նուրբեկյան

Երևան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2025 թվականի սեպտեմբերի 9-ի

թիվ 148-Ն որոշման

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ

1. Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ DRAM», և թողարկման տարեթիվը` «2026»: Աջ կողմում տեղադրված են «1/4 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2. Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

3. Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 100 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 999.0

Քաշը 1/4 տրոյան ունցիա

Դրամաշուրթը ատամնավոր

Տրամագիծը 20,18 +/- 0,07 մմ

Որակը սովորական

Տպաքանակը մինչև 2.000.000 հատ

4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

5. Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:

2026 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2025 թվականի սեպտեմբերի 9-ի

թիվ 148-Ն որոշման

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ

1. Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «200 ԴՐԱՄ DRAM», և թողարկման տարեթիվը` «2026»: Աջ կողմում տեղադրված են «1/2 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2. Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

3. Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 200 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 999.0

Քաշը 1/2 տրոյան ունցիա

Դրամաշուրթը ատամնավոր

Տրամագիծը 27,66 +/- 0,15 մմ

Որակը սովորական

Տպաքանակը մինչև 2.000.000 հատ

4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

5. Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:

2026 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2025 թվականի սեպտեմբերի 9-ի

թիվ 148-Ն որոշման

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ

1. Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «500 ԴՐԱՄ DRAM», և թողարկման տարեթիվը` «2026»: Աջ կողմում տեղադրված են «1 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2. Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

3. Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 500 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 999.0

Քաշը 1 տրոյան ունցիա

Դրամաշուրթը ատամնավոր

Տրամագիծը 38,60 +/- 0,3 մմ

Որակը սովորական

Տպաքանակը մինչև 8.000.000 հատ

4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

5. Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:

2026 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2025 թվականի սեպտեմբերի 9-ի

թիվ 148-Ն որոշման

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ

1. Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ DRAM», և թողարկման տարեթիվը` «2026»: Աջ կողմում տեղադրված են «5 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2. Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

3. Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 999.0

Քաշը 5 տրոյան ունցիա

Դրամաշուրթը ատամնավոր

Տրամագիծը 60,15 +/- 0,5

Որակը սովորական

Տպաքանակը մինչև 500.000 հատ

4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

5. Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:

2026 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Հավելված 5

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2025 թվականի սեպտեմբերի 9-ի

թիվ 148-Ն որոշման

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ

1. Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «5000 ԴՐԱՄ DRAM», և թողարկման տարեթիվը` «2026»: Աջ կողմում տեղադրված են «10 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2. Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

3. Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 5000 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 999.0

Քաշը 10 տրոյան ունցիա

Դրամաշուրթը ատամնավոր

Տրամագիծը 75,50 +/- 0,7

Որակը սովորական

Տպաքանակը մինչև 500.000 հատ

4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

5. Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:

2026 թվականի թողարկման «Նոյյան տապան» 10 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Հավելված 6

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2025 թվականի սեպտեմբերի 9-ի

թիվ 148-Ն որոշման

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ

1. Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ DRAM», և թողարկման տարեթիվը` «2026»: Աջ կողմում տեղադրված են «1 kg» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2. Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

3. Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 10 000 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 999.0

Քաշը 1 կգ

Դրամաշուրթը ատամնավոր

Տրամագիծը 100,00 +/- 0,9

Որակը սովորական

Տպաքանակը մինչև 500.000 հատ

4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

5. Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:

2026 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 կգ քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Հավելված 7

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2025 թվականի սեպտեմբերի 9-ի

թիվ 148-Ն որոշման

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ

1. Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «20000 ԴՐԱՄ DRAM», և թողարկման տարեթիվը` «2026», շրջանակի մեջ: Աջ կողմում տեղադրված են «5 kg» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2. Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

3. Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 20 000 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 999.0

Քաշը 5 կգ

Դրամաշուրթը ատամնավոր

Տրամագիծը 149,62 +/- 1,2

Որակը սովորական

Տպաքանակը մինչև 50.000 հատ

4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

5. Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:

2026 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 կգ քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։