Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ (ՀԱՄԱՐԺԵՔ ԱՅԼ ՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄՆԵՐԻ) ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԵԳՐԵԼՈՒ ԵՎ ԲԱՇԽԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ՈՐՊԵՍ ԵԿԱՄՈՒՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՀՍԿՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Ընդհանուր դրույթներ

1. Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Արձանագրության դրույթների պահպանման ստուգումը յուրաքանչյուր տարի իրականացվում է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, Բելառուսի Հանրապետության պետական հսկողության կոմիտեի, Ղազախստանի Հանրապետության հանրապետական բյուջեի կատարման վերահսկողության հարցերով հաշվիչ կոմիտեի, Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի (այսուհետ՝ անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմիններ) կողմից՝ համատեղ հսկողական միջոցառումների շրջանակներում։

2. Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Արձանագրության դրույթների պահպանմանն ուղղված համատեղ հսկողական միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինները ղեկավարվում են սույն Համաձայնագրով, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ։

3. Համատեղ հսկողական միջոցառումների աշխատանքային լեզուն ռուսերենն է:

Համատեղ հսկողական միջոցառումների շրջանակներում տեղեկատվությունն ու փաստաթղթերը տրամադրվում են ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով դրանց ռուսերեն թարգմանությունը)։

4. Սույն Համաձայնագրում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Արձանագրությամբ սահմանված իմաստներով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։