Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ 2-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾԻ IV ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 նոյեմբերի 2015 թվականի թիվ 140 քաղ. Մոսկվա

«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ 2-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾԻ IV ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20–ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի 2-րդ հավելվածի IV բաժնում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն.

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝ Վ. Խրիստենկո

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի նոյեմբերի 3-ի

թիվ 140 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի 2-րդ հավելվածի IV բաժնում կատարվող

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8701 20 101», «8701 20 901» ծածկագրերով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

«8702 շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ նախատեսված 10 կամ ավելի մարդ՝ ներառյալ վարորդին փոխադրելու համար այն սարքվածքի կամ արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգի նույնականացման համարը, որով սարքավորված է տրանսպորտային միջոցը (առկայության դեպքում)

8703* շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ նախատեսված մարդկանց փոխադրման համար՝ ներառյալ բեռնաուղևորատար ֆուրգոն-ավտոմեքենաները` բացառությամբ մրցարշավային մեքենաների այն սարքվածքի կամ արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգի նույնականացման համարը, որով սարքավորված է տրանսպորտային միջոցը (առկայության դեպքում)

8704 շարժիչային տրանսպորտային միջոցներ` բեռներ տեղափոխելու համար այն սարքվածքի կամ արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգի նույնականացման համարը, որով սարքավորված է տրանսպորտային միջոցը (առկայության դեպքում)

8705 հատուկ նշանակության շարժիչային տրանսպորտային միջոցներ այն սարքվածքի կամ արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգի նույնականացման համարը, որով սարքավորված է տրանսպորտային միջոցը (առկայության դեպքում)»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։