Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ «ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հանձնարարականընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

23 ապրիլի 2015 թվականի թիվ 1 քաղ. Մոսկվա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, ի գիտություն ընդունելով Բելառուսի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև կնքված «Բելառուսի Հանրապետության տարածքում Եվրասիական տնտեսական միության դատարանի գտնվելու պայմանների մասին» համաձայնագրի նախագծի պատրաստման ընթացքի վերաբերյալ Բելառուսի Հանրապետության տեղեկատվությունը,

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության դատարանի գտնվելու պետության լիազորված մարմիններին Եվրասիական տնտեսական միության դատարանի փոխգործակցությամբ շարունակել «Բելառուսի Հանրապետության տարածքում Եվրասիական տնտեսական միության դատարանի գտնվելու պայմանների մասին» Բելառուսի Հանրապետության կառավարության և Եվրասիական տնտեսական միության միջև կնքած համաձայնագրի նախագծի` ամենասեղմ ժամկետներում համաձայնեցման ապահովմանն ուղղված աշխատանքները։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից Բելառուսի Հանրապետությունից Ղազախստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնությունից

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Բ. Սագինտաև Ի. Շուվալով

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։