ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
23 ապրիլի 2015 թվականի թիվ 1 քաղ. Մոսկվա
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, ի գիտություն ընդունելով Բելառուսի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև կնքված «Բելառուսի Հանրապետության տարածքում Եվրասիական տնտեսական միության դատարանի գտնվելու պայմանների մասին» համաձայնագրի նախագծի պատրաստման ընթացքի վերաբերյալ Բելառուսի Հանրապետության տեղեկատվությունը,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության դատարանի գտնվելու պետության լիազորված մարմիններին Եվրասիական տնտեսական միության դատարանի փոխգործակցությամբ շարունակել «Բելառուսի Հանրապետության տարածքում Եվրասիական տնտեսական միության դատարանի գտնվելու պայմանների մասին» Բելառուսի Հանրապետության կառավարության և Եվրասիական տնտեսական միության միջև կնքած համաձայնագրի նախագծի` ամենասեղմ ժամկետներում համաձայնեցման ապահովմանն ուղղված աշխատանքները։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից Բելառուսի Հանրապետությունից Ղազախստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնությունից
Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Բ. Սագինտաև Ի. Շուվալով