ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«29» մայիսի 2015 թվականի թիվ 12 քաղ. Բուրաբայ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ՄՃՓ ԳՐՔՈՒՅԿԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 1975 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (ՄՃՊ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ) ԿԻՐԱՌՄԱՄԲ ԱՆԱՐԳԵԼ ՏԱՐԱՆՑԻԿ ԱՆՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Ընդունել ի գիտություն փոխադրողների համար Եվրասիական տնտեսական միության տարածքով ՄՃՊ կոնվենցիայի կիրառմամբ տարանցիկ անցում ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ ղազախական կողմի տեղեկությունները:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ ապահովել Եվրասիական տնտեսական միության տարածքում «ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» 1975 թվականի մաքսային կոնվենցիայի (ՄՃՊ կոնվենցիայի) անընդհատ գործողությունը:
3. Ապահովել ՄՃՊ կոնվենցիայի ղեկավար մարմիններում Կողմերի սերտ փոխգործակցությունը և համատեղ աշխատանքը՝ դրա ձևափոխման վերաբերյալ առաջարկությունների ռուսական փաթեթն առաջ մղելու համար՝ ՄՃՓ գրքույկի կիրառմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կատարելագործման և մաքսային օրենսդրության խախտումների դեպքում պետությանը հասցվող վնասի նվազեցման նպատակով:
4. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի
Հանրապետությունից
Բելառուսի
Հանրապետությունից
Ղազախստանի
Հանրապետությունից Ռուսաստանի
Դաշնությունից