ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«06» փետրվարի 2015 թ. թիվ 3 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 88 որոշման 1-ին կետի իրագործման նպատակով՝
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` ապահովել 2015-2016 թվականներին «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ իրեր բնական մորթուց» ապրանքային դիրքին համապատասխան արտադրանքի դրոշմավորման ներմուծման փորձնական ծրագրի իրագործման ֆինանսավորումը՝ նախատեսելով, մասնավորապես, ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների մշակման ֆինանսավորումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջոցների հաշվին, ինտեգրացման բաղադրիչինը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջոցների հաշվին:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի
Հանրապետությունից
Բելառուսի
Հանրապետությունից
Ղազախստանի
Հանրապետությունից Ռուսաստանի
Դաշնությունից