Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՂՐՂԶԱ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«08» մայիսի 2015 թ. թիվ 5 քաղ. Մոսկվա

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՂՐՂԶԱ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի 6-րդ հոդվածին համապատասխան՝ հաշվի առնելով Ղրղզստանի Հանրապետության կողմից պետական սահմանի ղրղզա-ղազախական հատվածով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության վերացման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը և Ղրղզստանի Հանրապետությունում մաքսային հսկողության համակարգի գնահատումը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Վերացնել մաքսային հսկողությունը պետական սահմանի ղրղզա-ղազախական հատվածում, ինչպես նաև օդանավակայաններում՝ Ղրղզստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների միջև օդային հաղորդակցության դեպքում:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից Բելառուսի Հանրապետությունից Ղազախստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնությունից

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։