ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
12 հուլիսի 2016 թվականի թիվ 97 քաղ. Մոսկվա
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 44 կարգադրությամբ հաստատված՝ Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Հայաստանի Հանրապետությունից՝
Աղինյան Սերգեյ Լևոնի՝ - Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ապարատի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ
Բելառուսի Հանրապետությունից՝
Ալեքսանդրովիչ Նատալյա Նիկոլայի՝ - Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության էկոնոմիկայի և ֆինանսների վարչության պետ
Ղազախստանի Հանրապետությունից՝
Ախմետ Սուլթան Տալգատի՝ - Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման և մրցակցության պաշտպանության հարցերով կոմիտեի վարչության ղեկավար
Տյուլեբեկովա Դոլորես Բորիսի` - Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ
Ղրղզստանի Հանրապետությունից՝
Տայլակով Կենեշբայ Դոսկուլի՝ - Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման պետական գործակալության տնօրենի տեղակալ.
բ) խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա.Յու. Բուդաղյանին, Զ.Տ. Տաժենովային, Կ.Տ. Տայլակովին, Օ.Գ. Ալլիլուևային, Օ.Ա. Իգնատևին և Մ.Ս. Մուլյուկինին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի
ժամանակավոր պաշտոնակատար՝ Կ. Մինասյան