Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՆՁՆԱԳՐԻ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ԱՆՁՆԱԳՐԻ) ԵՎ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՅԻ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

26 հուլիսի 2016 թվականի թիվ 108 քաղ. Մոսկվա

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՆՁՆԱԳՐԻ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ԱՆՁՆԱԳՐԻ) ԵՎ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՅԻ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» համաձայնագիրն իրագործելու հարցերով աշխատանքային խմբի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 109 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) աշխատանքային խմբի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

Շակալիև Արման Աբայի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտի տնօրեն (աշխատանքային խմբի ղեկավար)

Ղազախստանի Հանրապետությունից`

Այմբետով Բաուիրժան Սադուակասի՝ Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պետական ծառայությունների ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտի տնօրեն

Աուբակիրովա Գուլմիրա Ամանգելդիի՝ Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի ինտեգրացիոն գործընթացների կարգավորման վարչության ղեկավար

Երգազինա Դինարա Շակիի՝ Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պետական ծառայությունների ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գլխավոր փորձագետ

Եսկենով Ժանատ Իսաբեկի՝ Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության իրավական ապահովման և ագրոարդյունաբերական համալիրում պետական տեսչության կոմիտեի նորմատիվ իրավական ակտերի մշակման վարչության գլխավոր փորձագետ

Ժապարկուլով Նուրժան Բակիտի՝ Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի ինտեգրացիոն գործընթացների կարգավորման վարչության գլխավոր փորձագետ

Կոդարովա Ասել Սերիկբայի՝ Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության ինդուստրիալ զարգացման և արդյունաբերական անվտանգության կոմիտեի մեքենաշինության վարչության ղեկավար

Սատինա Գաուխար Ասկարի՝ Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջազգային համագործակցության և տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնտեսական ինտեգրման և արարողակարգի վարչության փորձագետ

Սուլթան Ալիբի Կախարմանի՝ Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Սիզդիկովա Այժան Երժանի՝ Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության ինդուստրիալ զարգացման և արդյունաբերական անվտանգության կոմիտեի մեքենաշինության վարչության գլխավոր փորձագետ

Ումարով Միրգալի Մուրզալիի՝ «Ղազախստանի ստանդարտացման և սերտիֆիկացման ինստիտուտ» հանրապետական պետական ձեռնարկության տեխնիկական քարտուղարության ղեկավարի տեղակալ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Իսմաիլով Սուլթանբեկ Իսկենդերբեկի՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գրանցման ծառայության գույքի գրանցման բաժնի առաջատար մասնագետ

Լի Իգոր Յակովի՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գրանցման ծառայությանն առընթեր տրանսպորտային միջոցների և վարորդական կազմի գրանցման դեպարտամենտի ավտոմոտոտրանսպորտային միջոցների և վարորդական կազմի գրանցման Իսիկ-Աթինի բաժնի գլխավոր մասնագետ

Պենկինա Լարիսա Վասիլիի՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գրանցման ծառայությանն առընթեր «Տեղեկատվական ծառայությունների մասնագիտացված կենտրոն» պետական հիմնարկի՝ ավտոմոտոտրանսպորտային միջոցների և վարորդական կազմի տեղեկատվական շտեմարանների հետ տարվող աշխատանքի գծով մասնագետ

Սույումբաև Ամանբեկ Բակտիբեկի՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության վարչության համապատասխանության գնահատման համակարգերի կարգավորման բաժնի առաջատար մասնագետ

Շաբդանալիև Նուրբեկ Սադիրբեկի՝ Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանն առընթեր ավտոմոբիլային ու ջրային տրանսպորտի պետական գործակալության տրանսպորտային հսկողության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ

Էշմատով Դանիել Շաբդանբեկի՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գրանցման ծառայությանն առընթեր «Ինֆոկոմ» պետական ձեռնարկության ծրագրերի կառավարման բաժնի առաջատար մասնագետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վոլվաչ Վիտալի Նիկոլայի՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գլխավոր վարչության վերահսկողական գործունեության վարչության գրանցման և քննական գործունեության կազմակերպման բաժնի հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչ

Զուևա Օլգա Վալերիի՝ Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի ավտոարտադրողների կոմիտեի համակարգող

Նախուշև Ասկեր Ախմատի՝ Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի ավտոմոբիլային բաղադրիչների, առևտրային տրանսպորտի, շինարարական սարքավորումների, շարժիչներ և գեներատորներ արտադրողների, անվադողեր արտադրողների կոմիտեների համակարգող

Ռիբակով Եվգենի Վասիլիի՝ «Էլեկտրոննիյ պասպորտ» («Էլեկտրոնային անձնագիր») բաժնետիրական ընկերության միջազգային համագործակցության գծով գլխավոր տնօրենի խորհրդական

Տելպիս Յուլյա Զախարի՝ Դաշնային մաքսային ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների գլխավոր վարչության մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի խորհրդատու

Տետերևա Իրինա Վլադիմիրի՝ Դաշնային մաքսային ծառայության մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության կազմակերպման գլխավոր վարչության հատուկ մաքսային ընթացակարգերի բաժնի պետ

Տոլկաչև Իգոր Վասիլիի՝ Դաշնային մաքսային ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների գլխավոր վարչության մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետ

Ֆոմոչկին Սերգեյ Ալեքսանդրի՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գլխավոր վարչության վերահսկողական գործունեության վարչության գրանցման և քննական գործունեության կազմակերպման բաժնի պետի տեղակալ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝

Ադիլով Բաուիրժան Մարատի՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

բ) նշել աշխատանքային խմբի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

Ալեքսեև Անտոն Սերգեյի՝ «Էլեկտրոննիյ պասպորտ» («Էլեկտրոնային անձնագիր») բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի անդամ

Բուրակ Պավել Իվանի՝ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, մեխանիզացման, քիմիականացման և բույսերի պաշտպանության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Վասիլև Սերգեյ Վիկտորի՝ «Էլեկտրոննիյ պասպորտ» («Էլեկտրոնային անձնագիր») բաժնետիրական ընկերության բաժնի պետ

Իոնով Բորիս Ալեքսեյի՝ «Էլեկտրոննիյ պասպորտ» («Էլեկտրոնային անձնագիր») բաժնետիրական ընկերության բաժնի պետ

Մինկին Իլյա Միխայիլի՝ «Էլեկտրոննիյ պասպորտ» («Էլեկտրոնային անձնագիր») բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

Փարսադանյան Տիգրան Գևորգի՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության տրանսպորտային և հատուկ մեքենաշինության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Սամոշչենկո Ելենա Սերգեյի՝ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, մեխանիզացման, քիմիականացման և բույսերի պաշտպանության դեպարտամենտի տեխնիկական քաղաքականության և պետական տեխնիկական վերահսկողության բաժնի պետի տեղակալ

Ֆեդոսով Արտյոմ Անատոլիի՝ «Էլեկտրոննիյ պասպորտ» («Էլեկտրոնային անձնագիր») բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ

Յուլեգին Արտյոմ Ալեքսանդրի՝ Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի ձեռնարկատիրական գործունեության խթանման բաժնի խորհրդատու

գ) աշխատանքային խմբի կազմից հանել Վ.Բ. Բոյցովին, Ա.Վ. Մոլոկովային, Ա.Վ. Բորիսովին, Ն.Պ. Բեբուտովային, Ս.Լ. Սոկոլովսկայային, Յու.Ս. Չիրկովային և Լ.Վ. Շչուր-Տրուխանովիչին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական- հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

նախագահի պաշտոնակատար` Կ.Մինասյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։