Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՍԿ ԴՐԱՆՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ԱԶԳԱՅԻՆ (ՊԵՏԱԿԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՍԿ ԴՐԱՆՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ԱԶԳԱՅԻՆ (ՊԵՏԱԿԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՄՇԱԿԵԼՈՒ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

26 հուլիսի 2016 թվականի թիվ 104 քաղ. Մոսկվա

«ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՍԿ ԴՐԱՆՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ԱԶԳԱՅԻՆ (ՊԵՏԱԿԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՍԿ ԴՐԱՆՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ԱԶԳԱՅԻՆ (ՊԵՏԱԿԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՄՇԱԿԵԼՈՒ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ «Կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը մշակելու և ընդունելու կարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ուսումնասիրությանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ Կ. Մինասյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » 20 թվականի թիվ քաղ.

Կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը մշակելու և ընդունելու կարգի մասին

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության 4-րդ կետի իրագործման նպատակով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 40-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը մշակելու և ընդունելու կարգը:

2. Սահմանել, որ՝

սույն որոշմամբ հաստատված կարգը չի կիրառվում, եթե կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի նախագծերի հանրային քննարկման ընթացակարգերը սկսվել կամ ավարտվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը,

սույն կետի երկրորդ պարբերությունում նշված ստանդարտների ցանկերի մշակումն ու հաստատումն իրականացվում են «Միջազգային ու տարածաշրջանային ստանդարտների ցանկերը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումն ապահովող և համապատասխանության գնահատում (հաստատում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ Մաքսային միության անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների ցանկերը մշակելու և հաստատելու կարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 306 որոշմամբ հաստատված հիմնադրույթին համապատասխան:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ սույն որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված ստանդարտների ցանկն ընդունելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել ««Միջազգային ու տարածաշրջանային ստանդարտների ցանկերը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումն ապահովող և համապատասխանության գնահատում (հաստատում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ Մաքսային միության անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների ցանկերը մշակելու և ընդունելու կարգի վերաբերյալ» հիմնադրույթի հաստատման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 306 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Բ. Սագինտաև Օ. Պանկրատով Ի. Շուվալով

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի -ի թիվ որոշմամբ

ԿԱՐԳ

կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը մշակելու և ընդունելու

1. Սույն կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության 4-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված (այսուհետ՝ Պայմանագիր)) և սահմանում է միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) պահանջների պահպանումն ապահովող ազգային (պետական) ստանդարտների ցանկերը և միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների կիրառման և կատարման ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող ազգային (պետական) ստանդարտների ցանկերը (այսուհետ՝ ստանդարտների ցանկեր) մշակելու և ընդունելու կանոնները և դրանցում փոփոխություններ կատարելու կարգը:

2. Տեխնիկական կանոնակարգի պահանջները կատարելու և տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը գնահատելիս հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնելու համար կամավոր հիմունքներով կարող են կիրառվել միջազգային, տարածաշրջանային (միջպետական) ստանդարտները, իսկ դրանց բացակայության դեպքում (մինչև տարածաշրջանային (միջպետական) ստանդարտներն ընդունելը)՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) ազգային (պետական) ստանդարտները։

3. Միջազգային և տարածաշրջանային ստանդարտները կիրառվում են կամավոր հիմունքներով՝ որպես միջպետական կամ ազգային (պետական) ստանդարտներ դրանց ընդունումից հետո՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանությունը գնահատելիս տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը և հետազոտությունների (փորձարկումների) անցկացումն ապահովելու համար:

4. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետի առաջին և հինգերորդ պարբերություններով նախատեսված ստանդարտների ցանկերի նախագծերի մշակումն իրականացվում է տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակողի կողմից՝ անդամ պետություններում ստանդարտացման լիազորված մարմինների և տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակմանը մասնակցելու համար ձևավորվող աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) հետ համատեղ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ Միության տեխնիկական կանոնակարգերը մշակելու, ընդունելու, դրանց մեջ փոփոխություններ կատարելու և դրանք չեղարկելու կարգին համապատասխան (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգ):

Սույն կարգի կիրառման նպատակներով տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակող (այսուհետ՝ մշակող) ասելով՝ հասկանում ենք անդամ պետության՝ տեխնիկական կանոնակարգերի նախագծերի մշակման համար պատասխանատու պետական իշխանության մարմին:

Ստանդարտների ցանկերի նախագծերի մշակումն իրականացվում է մշակողի կողմից՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի առաջին խմբագրությանն առնչվող փաստաթղթերի փաթեթի նախապատրաստման շրջանակներում:

5. Ստանդարտների ցանկերի նախագծերը մշակվում են թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ձևերով:

6. Ստանդարտների ցանկերի նախագծերի ձևավորումն իրականացվում է դրանցում ստանդարտների ընդգրկման միջոցով՝ հաշվի առնելով տեխնիկական կանոնակարգի նախագծի անհրաժեշտ կառուցվածքային տարրերից յուրաքանչյուրի համար հետևյալ առաջնահերթությունները.

ա) միջազգային ստանդարտների հիման վրա ընդունված և համապատասխան միջազգային ստանդարտների հետ նույնական միջպետական ստանդարտներ,

բ) միջազգային ստանդարտների հիման վրա ընդունված և համապատասխան միջազգային ստանդարտների համաձայն ձևափոխված միջպետական ստանդարտներ,

գ) միջազգային ստանդարտների հիման վրա ընդունված և համապատասխան միջազգային ստանդարտներին ոչ համարժեք միջպետական ստանդարտներ,

դ) տարածաշրջանային ստանդարտների հիման վրա ընդունված և համապատասխան տարածաշրջանային ստանդարտների հետ նույնական միջպետական ստանդարտներ,

ե) տարածաշրջանային ստանդարտների հիման վրա ընդունված և համապատասխան տարածաշրջանային ստանդարտների համաձայն ձևափոխված միջպետական ստանդարտներ,

զ) տարածաշրջանային ստանդարտների հիման վրա ընդունված և համապատասխան տարածաշրջանային ստանդարտներին ոչ համարժեք միջպետական ստանդարտներ,

է) միջազգային և (կամ) տարածաշրջանային ստանդարտների հիման վրա չմշակված միջպետական ստանդարտներ,

ը) միջազգային ստանդարտների հիման վրա ընդունված և համապատասխան միջազգային ստանդարտների հետ նույնական՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներ,

թ) միջազգային ստանդարտների հիման վրա ընդունված և համապատասխան միջազգային ստանդարտների համաձայն ձևափոխված՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներ,

ժ) միջազգային ստանդարտների հիման վրա ընդունված և համապատասխան միջազգային ստանդարտներին ոչ համարժեք՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներ,

ժա) տարածաշրջանային ստանդարտների հիման վրա ընդունված և համապատասխան տարածաշրջանային ստանդարտների հետ նույնական՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներ,

ժբ) տարածաշրջանային ստանդարտների հիման վրա ընդունված և համապատասխան տարածաշրջանային ստանդարտների համաձայն ձևափոխված՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներ,

ժգ) տարածաշրջանային ստանդարտների հիման վրա ընդունված և համապատասխան տարածաշրջանային ստանդարտներին ոչ համարժեք՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներ,

ժդ) միջազգային և (կամ) տարածաշրջանային ստանդարտների հիման վրա չմշակված՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներ:

7. Սույն կարգի 6-րդ կետի «ա»-«է» ենթակետերով նախատեսված միջազգային ստանդարտներն ընդգրկվում են ստանդարտների ցանկերի նախագծերում՝ բոլոր անդամ պետությունների կողմից դրանց միանալու պայմանով:

Սույն կարգի 6-րդ կետում նշված տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների բացակայության դեպքում մինչև համապատասխան միջպետական ստանդարտներ մշակելը ստանդարտների ցանկերի համապատասխան նախագծում կարող են ընդգրկվել անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ատեստավորված (վալիդացված) և հաստատված՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաներ:

Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների նշված մեթոդիկաների ցանկն անդամ պետությունների պետական իշխանության լիազորված մարմինների կողմից ներկայացվում է Հանձնաժողով:

8. Ստանդարտների ցանկերի նախագծերում ստանդարտների ընդգրկման առաջնահերթությունը սահմանելիս բացառություն են կազմում այն դեպքերը, երբ սույն կարգի 6-րդ կետին համապատասխան ավելի բարձր առաջնահերթություն ունեցող ստանդարտները չեն համապատասխանում տեխնիկական կանոնակարգի ընդունման նպատակներին, այդ թվում՝ կլիմայական և աշխարհագրական գործոնների, տեխնոլոգիական և այլ առանձնահատկությունների պատճառով:

Նախագծերի ցանկերում անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներ կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաներ ընդգրկելու դեպքում նշված ստանդարտների և մեթոդիկաների ծանոթագրության մեջ ներկայացվում է այն ժամկետը, որի ընթացքում անհրաժեշտ է մշակել և ստանդարտների ցանկերում ընդգրկել համապատասխան միջպետական ստանդարտները:

9. Ստանդարտների ցանկերի նախագծերը մշակելիս մշակողը՝

ա) անցկացնում է տեխնիկական կանոնակարգի պահանջների վերլուծություն և կազմում տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների կամ օբյեկտների խմբերի ցանկ, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման յուրաքանչյուր օբյեկտի կամ օբյեկտների խմբին ներկայացվող՝ տեխնիկական կանոնակարգով հաստատվող պահանջների ցանկ,

բ) անցկացնում է ստանդարտների վերլուծություն՝ դրանց կիրառման արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու հնարավորությունը որոշելու և տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելիս հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնելու համար՝ հաշվի առնելով սույն կարգի 6-րդ կետում նշված առաջնահերթությունները,

գ) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համար ընտրում է ստանդարտներ, որոնց՝ կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում կարող է ապահովվել տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը,

դ) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համար ընտրում է հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտներ, որոնք կարող են օգտագործվել տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար՝ հաշվի առնելով սույն կարգի 6-րդ կետում նշված առաջնահերթությունները,

ե) սույն կետի «դ» ենթակետով նախատեսված՝ տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար օգտագործվող՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների բացակայության դեպքում տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համար ընտրում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ատեստավորված (վալիդացված) և հաստատված՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաներ, որոնք կարող են օգտագործվել տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար,

զ) որպես չափումների հղումային մեթոդիկա (մեթոդ) կիրառվող՝ չափումների մեթոդիկայի (մեթոդի) ատեստավորման՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգին համապատասխան՝ ապահովում է չափումների հղումային մեթոդիկայի (մեթոդի) սահմանումն այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար ստանդարտների ցանկում կարող են ընդգրկվել և կիրառվել հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող մի քանի ազգային (պետական) ստանդարտներ կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մի քանի մեթոդիկաներ:

10. Սույն կարգի 6-րդ կետում նշված ստանդարտներն ընդգրկվում են ստանդարտների ցանկերի նախագծերում՝ հետևյալ պայմանների պահպանմամբ.

ա) տեխնիկական կանոնակարգի համապատասխան պահանջների կատարումը պետք է ապահովվի մեկ կամ մի քանի ստանդարտների, ստանդարտի բաժինների, կետերի, ենթակետերի՝ կամավոր հիմունքներով կիրառմամբ:

Եթե բացակայում են սույն կարգի 6-րդ կետի «ա»-«է» ենթակետերում նշված միջպետական ստանդարտները, ապա անդամ պետություններում ստանդարտացման լիազորված մարմինների և տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակմանը մասնակցող մարմինների հետ համաձայնեցմամբ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներից ընտրվում է տեխնիկական կանոնակարգի նպատակներին առավել համապատասխան մեկական ազգային (պետական) ստանդարտ յուրաքանչյուր անդամ պետությունից՝ հաշվի առնելով սույն կարգի 6-րդ կետի «թ»-«ժդ» ենթակետերում նշված առաջնահերթությունները։

Եթե ստանդարտների ցանկերում ընդգրկվում են տեխնիկական կանոնակարգի համապատասխան պահանջներից տարբերվող ցուցանիշներ պարունակող ստանդարտներ, ստանդարտի բաժիններ, կետեր, ենթակետեր, ապա տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը շրջանառության մեջ դնելու համար կիրառվում են այդ տեխնիկական կանոնակարգի պահանջները,

բ) տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառումը և կատարումը պետք է ապահովվի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններով և մեթոդներով, այդ թվում՝ նմուշառման կանոններով,

գ) ստանդարտների ցանկերի նախագծերում ստանդարտների ընդգրկումն իրականացվում է այն ստանդարտների վերլուծության հիման վրա, որոնց կիրառման ոլորտը տարածվում է տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների վրա, ինչպես նաև այն ստանդարտների հիման վրա, որոնց հղում է արվում ընտրված ստանդարտներում՝ դրանց կիրառման արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու և տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու հնարավորությունը որոշելու համար,

դ) կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող ստանդարտի պահանջների կատարումը պետք է ապահովվի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդներով, այդ թվում՝ նմուշառման կանոններով:

11. Տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտներն ընդգրկվում են ստանդարտների ցանկի նախագծում՝ սույն կարգի 10-րդ կետին համապատասխան, հետևյալ պահանջների պահպանմամբ.

ա) ստանդարտների ցանկի նախագծում ընդգրկվում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտներ, որոնք պետք է ապահովեն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառումն ու կատարումը, ինչպես նաև կանոնակարգում սահմանված պահանջներին տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումը,

բ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտներում պետք է նախատեսվի չափումների միասնականության ապահովման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ատեստավորված (վալիդացված) չափումների մեթոդիկաների կիրառումը,

գ) ստանդարտներում պարունակվող՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդները պետք է ապահովեն արդյունքների անհրաժեշտ հավաստիությունը և չափումների ճշգրտությունը:

12. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաներն ընդգրկվում են ստանդարտների ցանկի նախագծում՝ սույն Կարգի 10-րդ կետին համապատասխան, հետևյալ պահանջների պահպանմամբ.

ա) համապատասխան միջպետական ստանդարտների բացակայության դեպքում հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաներն ընդգրկվում են ստանդարտների ցանկի նախագծում,

բ) ստանդարտների ցանկի նախագծում ընդգրկվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ատեստավորված (վալիդացված) և հաստատված՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաները,

գ) ստանդարտների ցանկի նախագծում ընդգրկվող՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաները պետք է ապահովեն տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու հնարավորությունը, ինչպես նաև կանոնակարգում սահմանված պահանջներին տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացումը,

դ) ստանդարտների ցանկի նախագծում ընդգրկվող՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների կիրառումը պետք է ապահովի արդյունքների անհրաժեշտ հավաստիությունը և չափումների ճշգրտությունը:

13. Ստանդարտների ցանկերի նախագծերի մշակման ֆինանսավորումն իրականացվում է մշակողի կողմից:

Ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու նախագծերի մշակման ֆինանսավորումն իրականացվում է այդպիսի փոփոխությունները մշակողի կողմից:

14. Հաշվի առնելով անդամ պետություններում ստանդարտացման լիազորված մարմինների կարծիքը՝ ստանդարտների ցանկերի նախագծերի մշակումն ավարտելուց հետո մշակողը դրանք տեխնիկական կանոնակարգի նախագծի առաջին խմբագրության և տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգով նախատեսված փաստաթղթերի փաթեթի հետ միասին ուղարկում է Հանձնաժողով:

15. Ստանդարտների ցանկերի նախագծերի մշակումն ու համաձայնեցումն իրականացվում է տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգով՝ դրանց համար նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

Անդամ պետություններում ներպետական համաձայնեցման և կարգավորման ազդեցության գնահատման արդյունքների հիման վրա լրամշակված՝ ստանդարտների ցանկերի նախագծերն ուսումնասիրվում են Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի (այսուհետ՝ Խորհրդատվական կոմիտե) նիստում՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի և դրան կից փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրության շրջանակներում՝ տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգին համապատասխան:

16. Խորհրդատվական կոմիտեի կողմից ստանդարտների ցանկերի նախագծերի ուսումնասիրության արդյունքներով ընդունվում է դրանք Հանձնաժողովի կոլեգիայի ուսումնասիրությանը ներկայացնելու հնարավորության մասին որոշում, որը ձևակերպվում է արձանագրությամբ:

17. Խորհրդատվական կոմիտեի կողմից ստանդարտների ցանկերի նախագծերի ուսումնասիրության հիման վրա՝ մշակողն ապահովում է դրանց լրամշակումը (անհրաժեշտության դեպքում) և Հանձնաժողով ներկայացնելը փաստաթղթերի փաթեթի հետ միասին, որը պարունակում է՝

ա) Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը՝ ստանդարտների ցանկերն ընդունելու մասին,

բ) բացատրագիր՝ ստանդարտների ցանկերի նախագծերի վերաբերյալ,

գ) արձագանքների ամփոփագիրը՝ հանրային քննարկման արդյունքներով՝ տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգին համապատասխան,

դ) տեխնիկական կանոնակարգի նախագծի և ստանդարտների ցանկերի նախագծերի չափագիտական փորձաքննության անցկացման արդյունքների հիման վրա տրված եզրակացություն կամ չափագիտական փորձաքննություն չպահանջվելու մասին եզրակացություն՝ տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգին համապատասխան,

ե) կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացություն՝ տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգին համապատասխան,

զ) անդամ պետությունների պետական իշխանության շահագրգիռ մարմինների ղեկավարների (ղեկավարների տեղակալների) բանակցությունների արձանագրությունը (առկայության դեպքում)՝ տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգին համապատասխան:

18. Ստանդարտների ցանկերի նախագծերի բացատրագրում նշվում են՝

ա) ստանդարտների ցանկերի նախագծերի ընդունման իրավական հիմքը,

բ) ստանդարտների ցանկերի նախագծերի մշակման նպատակները,

գ) այն խնդիրների նկարագրությունը, որոնց լուծմանն է ուղղված ստանդարտների ցանկերի նախագծերի մշակումը,

դ) ստանդարտների ցանկերի նախագծերում ընդգրկված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ստանդարտների և մեթոդիկաների համառոտ բնութագիրը,

ե) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին՝ ստանդարտների ցանկերի նախագծերում ընդգրկված ստանդարտների համապատասխանության մասին տեղեկատվությունը,

զ) անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտները և հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաները ստանդարտների ցանկերի նախագծերում ընդգրկելու հիմնավորումը,

է) տեղեկատվություն տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման այն պահանջների և օբյեկտների մասին, որոնց համար բացակայում են տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող և հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտները,

ը) միջպետական ստանդարտների, այդ թվում՝ ստանդարտների ցանկերի նախագծերում ընդգրկված՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներին և հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաներին փոխարինող ստանդարտների մշակման վերաբերյալ առաջարկները,

թ) անդամ պետություններում ստանդարտացման լիազորված մարմինների կողմից համապատասխան միջազգային ստանդարտների դիտանցման արդյունքների հիման վրա նախապատրաստված՝ ստանդարտների ցանկերի նախագծերում փոփոխություններ կատարելու մասին առաջարկները՝ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ձևով,

ժ) այն անձանց շրջանակը, որոնց շահերի պաշտպանությանն է ուղղված ստանդարտների ցանկերի նախագծերի մշակումը,

ժա) այն ձեռնարկատիրական և այլ գործունեության սուբյեկտների, այլ շահագրգիռ անձանց համար սահմանվող սահմանափակումների բովանդակությունը, որոնց շահերը կշոշափվեն,

ժբ) այն խնդրի լուծման մեխանիզմը, որի լուծմանն է ուղղված ստանդարտների ցանկերի ընդունումը և ստանդարտների ցանկերի նախագծերի մշակման նպատակին հասնելու մեխանիզմը (առաջարկվող կարգավորման և լուծվող խնդրի միջև փոխկապակցության նկարագրությունը),

ժգ) ստանդարտների ցանկերի իրականացման տնտեսական ազդեցության նկարագրությունը և Միության բյուջեի ծախսերի վրա ստանդարտների ցանկերի իրականացման ազդեցության գնահատումը պարունակող՝ ստանդարտների ցանկերի նախագծերի ֆինանսատնտեսական հիմնավորումը,

ժդ) այն խնդիրների լուծման այլ հնարավոր եղանակների նկարագրությունը, որոնց լուծմանն է ուղղված ստանդարտների ցանկերի ընդունումը,

ժե) ստանդարտների ցանկերի նախագծերի մասին հիմնական տեղեկություններին վերաբերող այլ տեղեկատվություն:

19. Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որին վերապահված է տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարցերի կարգավորումը, թիվ 3 հավելվածով սահմանված ցանկին համապատասխան, ապահովում է փաստաթղթերի փաթեթի նախապատրաստումը՝ Հանձնաժողովի կոլեգիայի ուսումնասիրությանը ներկայացնելու համար:

20. Հանձնաժողովի կոլեգիան ընդունում է ստանդարտների ցանկերը տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 180 օրացուցային օր առաջ։

21. Այն անդամ պետության լիազորված մարմինը, որի ազգային (պետական) ստանդարտները կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաներն ընդգրկված են ստանդարտների ցանկերում, ապահովում է հասանելիությունը նշված ազգային (պետական) ստանդարտներին կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաներին՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

22. Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ընդունված ստանդարտների ցանկերը տեղադրվում են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Միության պաշտոնական կայքում (այսուհետ՝ Միության պաշտոնական կայք)։

23. Ստանդարտների ցանկերում փոփոխությունները կատարվում են անդամ պետությունների առաջարկների հիման վրա։

24. Մշակողը անդամ պետությունների՝ ստանդարտացման, տեխնիկական կանոնակարգման ոլորտում լիազորված պետական իշխանության մարմինների, ինչպես նաև անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմինների հետ համատեղ ապահովում է ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հիմնավորված առաջարկների նախապատրաստումը՝ ստանդարտների ընդունված ցանկերում ընդգրկված համապատասխան ստանդարտների կիրառումը, թարմացումը և չեղարկումը դիտանցելու արդյունքների հիման վրա, այդ թվում՝ այն միջպետական ստանդարտների ընդունումը դիտանցելու արդյունքների հիման վրա, որոնք նախատեսված են կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում տեխնիկական պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների և հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)՝ Հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրով (այսուհետ՝ միջպետական ստանդարտների մշակման ծրագիր), ինչպես նաև ընդունված տեխնիկական կանոնակարգի կիրառման դիտանցման և հսկողության հիման վրա, ինչը նախատեսված է տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգով:

25. Անդամ պետությունների՝ սույն կարգի 2-րդ հավելվածով նախատեսված ձևով նախապատրաստված՝ սույն կարգի 23-րդ կետում նշված առաջարկներն անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմինների կողմից ուղարկվում են Հանձնաժողով՝ Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած՝ առնվազն տարին 1 անգամ:

Ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու առաջարկներն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովը դրանք ուղարկում է մշակողին, որն ապահովում է ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու, կատարված փոփոխություններով ստանդարտների ցանկերի խմբագրության (այսուհետ՝ ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրություն) և սույն կարգի 18-րդ կետում նշված բացատրագրի մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը նախապատրաստելը և Հանձնաժողով ներկայացնելը՝ նշված առաջարկները ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:

Ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության բացատրագրում՝ բացի սույն կարգի 18-րդ կետում ներկայացված տեղեկատվությունից, նշվում են տեղեկություններ՝ միջպետական ստանդարտների մշակման ծրագրին համապատասխան մշակված և ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության մեջ ընդգրկված միջպետական ստանդարտների վերաբերյալ:

26. Եթե ստանդարտների ցանկերում պարունակվող ազգային (պետական) ստանդարտների կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների փոխարեն դրանցում ընդգրկվում են միջպետական ստանդարտներ, ապա նշված ազգային (պետական) ստանդարտները կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաները հանվում են ստանդարտների ցանկերից:

Եթե ստանդարտների ցանկերում պարունակվող ստանդարտների փոխարեն դրանցում ընդգրկվում են մշակված և վերջերս ընդունված միջպետական ստանդարտներ, որոնց կիրառման համար անհրաժեշտ է անցումային շրջան, որի ընթացքում կարող են օգտագործվել ինչպես փոխարինված, այնպես էլ դրանց փոխարինող ստանդարտներ, ապա նշված տեղեկատվությունը ներկայացվում է ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության մեջ և ձևակերպվում սույն կարգի 1-ին հավելվածով նախատեսված ձևով:

Եթե ստանդարտների ցանկերում պարունակվող ստանդարտների փոխարեն դրանցում ընդգրկվում են մշակված և վերջերս ընդունված միջպետական ստանդարտներ, որոնց կիրառման համար անհրաժեշտ է անցումային շրջան, որի ընթացքում կարող են օգտագործվել ինչպես հետազոտությունների (փորձարկումների) և չափումների փոխարինված մեթոդիկաներ, այնպես էլ դրանց փոխարինող ստանդարտներ, ապա նշված տեղեկատվությունը ներկայացվում է ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության մեջ և ձևակերպվում սույն կարգի 1-ին հավելվածով նախատեսված ձևով:

Անդամ պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության մեջ ընդգրկվող փոխարինող միջպետական ստանդարտները միաժամանակ գործողության մեջ դնելու գործընթացը:

27. Առնվազն 30 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովն ապահովում է ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագծի, ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության նախագծի և սույն կարգի 25-րդ կետում նշված բացատրագրի տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ հանրային քննարկման համար:

28. Միության պաշտոնական կայքում ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության նախագծի և սույն կարգի 25-րդ կետում նշված բացատրագրի տեղադրման օրվանից ոչ ուշ, քան 5 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովը ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության նախագծի հանրային քննարկում անցկացնելու մեկնարկի և ավարտի նախատեսվող ամսաթվի մասին, ինչպես նաև սույն կարգի 27-րդ կետում նշված նյութերի՝ Միության պաշտոնական կայքում տեղադրման տեղի մասին (նշելով ամբողջական էլեկտրոնային հասցեները (հիպերհղումները)) տեղեկացնում է հետևյալ անձանց՝

ա) յուրաքանչյուր անդամ պետության գործարար համայնքի համակարգողներին,

բ) գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, Խորհրդատվական կոմիտեի կազմում ներառված այլ անկախ փորձագետների,

գ) շահագրգիռ այլ անձանց, որոնց նպատակահարմար է ներգրավել ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության նախագծի մշակմանը:

29. Ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագծի, ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության նախագծի և սույն կարգի 25-րդ կետում նշված բացատրագրի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկները (արձագանքները) կարող են Հանձնաժողով ներկայացվել անդամ պետությունների և երրորդ պետությունների բոլոր շահագրգիռ անձանց կողմից՝ ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության նախագծի հանրային քննարկում անցկացնելու ավարտի՝ նախատեսվող ամսաթվից ոչ ուշ:

30. Հանձնաժողովն ապահովում է ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագծի, ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության նախագծի և սույն կարգի 25-րդ կետում նշված բացատրագրի վերաբերյալ դիտողությունների ու առաջարկների (արձագանքների) տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ դրանք ստանալուն զուգահեռ, սակայն ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության նախագծի հանրային քննարկումն ավարտելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Դիտողությունները և առաջարկները (արձագանքները)՝ դրանք ստանալուն զուգահեռ, սակայն հանրային քննարկումն ավարտելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովի կողմից փոխանցվում են մշակողին։

Եթե հանրային քննարկման ժամանակահատվածում Հանձնաժողով չեն ներկայացվել ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագծի, ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության նախագծի և սույն կարգի 25-րդ կետում նշված բացատրագրի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկները (արձագանքները), ապա Հանձնաժողովը հանրային քննարկումն ավարտելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվությունն ուղարկում է մշակողին և տեղադրում է այն Միության պաշտոնական կայքում:

31. Մշակողը Հանձնաժողովի կողմից դիտողություններ և առաջարկներ (արձագանքներ) ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետություններում ստանդարտացման լիազորված մարմինների և (անհրաժեշտության դեպքում) աշխատանքային խմբի հետ համատեղ կազմում է ամփոփ աղյուսակ (այսուհետ՝ ամփոփ աղյուսակ)՝ նշելով հանրային քննարկման ընթացքում ստացված յուրաքանչյուր դիտողության (առաջարկի, արձագանքի) ընդունումը կամ հիմնավորելով մերժումը, և լրամշակում է ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը, ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության նախագիծը և սույն կարգի 25-րդ կետում նշված բացատրագիրը, ինչպես նաև ապահովում է ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության նախագծի չափագիտական փորձաքննության անցկացումը կամ չափագիտական փորձաքննություն չպահանջվելու մասին եզրակացության նախապատրաստումը:

Չափագիտական փորձաքննության արդյունքներով ձևակերպվում է համապատասխան եզրակացություն։

Եթե հանրային քննարկումն անցկացնելու ժամանակահատվածում Հանձնաժողով չեն ներկայացվել ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագծի, ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության նախագծի և սույն կարգի 25-րդ կետում նշված բացատրագրի վերաբերյալ դիտողություններ ու առաջարկներ (արձագանքներ) ապա՝

ամփոփ աղյուսակ չի կազմվում,

մշակողն ապահովում է ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության նախագծի չափագիտական փորձաքննության անցկացումը կամ չափագիտական փորձաքննություն չպահանջվելու մասին եզրակացության նախապատրաստումը՝ սույն կարգի 30-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան տեղեկատվությունը Հանձնաժողովի կողմից ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:

32. Մշակողը Հանձնաժողով է ներկայացնում ամփոփ աղյուսակը (առկայության դեպքում), ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության նախագծի, ինչպես նաև ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագծի և սույն կարգի 25-րդ կետում նշված բացատրագրի չափագիտական փորձաքննության արդյունքներով ստացված եզրակացությունը (կամ չափագիտական փորձաքննություն չպահանջվելու մասին եզրակացությունը), որոնք լրամշակվել են ըստ հանրային քննարկման արդյունքների և ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության նախագծի չափագիտական փորձաքննության արդյունքներով ստացված եզրակացությանը համապատասխան (առկայության դեպքում):

Հանձնաժողովն իրականացնում է վերահսկողություն ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության նախագծի հանրային քննարկման ընթացքում ժամանակին ստացված բոլոր դիտողություններն ու առաջարկները (արձագանքները) ամփոփ աղյուսակում ներառելու նկատմամբ։

Այն դեպքում, երբ մշակողի կողմից Հանձնաժողով ներկայացված արձագանքների ամփոփ աղյուսակում ներառված չեն ստանդարտների թարմացված խմբագրության նախագծի հանրային քննարկման ընթացքում ժամանակին ստացված դիտողություններն ու առաջարկները (արձագանքները), կամ մշակողի կողմից նշված չէ տեղեկատվություն՝ ամփոփ աղյուսակում ներառված դիտողություններն ու առաջարկները (արձագանքները) ընդունելու վերաբերյալ, կամ հիմնավորում՝ դրանք մերժելու համար, Հանձնաժողովն ամփոփ աղյուսակը վերադարձնում է մշակողին՝ լրամշակման համար: Ամփոփ աղյուսակը լրամշակելը և այն Հանձնաժողով ներկայացնելն իրականացվում են մշակողի կողմից՝ ամփոփ աղյուսակը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

33. Հանձնաժողովն ապահովում է ամփոփ աղյուսակի տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ սույն կարգի 32-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

34. Հանձնաժողովն ապահովում է ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման, ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության լրամշակված նախագծի և սույն կարգի 25-րդ կետում նշված լրամշակված բացատրագրի, ինչպես նաև ամփոփ աղյուսակի (առկայության դեպքում) և ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության նախագծի չափագիտական փորձաքննության արդյունքներով ստացված եզրակացության (կամ չափագիտական փորձաքննություն չպահանջվելու մասին եզրակացության) ուսումնասիրությունը Խորհրդատվական կոմիտեի առաջիկա նիստին:

Ոսումնասիրության արդյունքներով Խորհրդատվական կոմիտեն ընդունում է ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության նախագիծը Հանձնաժողովի կոլեգիայի ուսումնասիրությանը ներկայացնելու հնարավորության մասին (այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում՝ սույն կետի առաջին պարբերությունում նշված փաստաթղթերի լրամշակման մասին) որոշում, որը ձևակերպվում է արձանագրությամբ:

Անհրաժեշտության դեպքում, Խորհրդատվական կոմիտեի նիստի արդյունքների հիման վրա, մշակողն անդամ պետություններում ստանդարտացման լիազորված մարմինների և աշխատանքային խմբի հետ համատեղ (անհրաժեշտության դեպքում) 10 աշխատանքային օրվա ընթացքում լրամշակում է սույն կետի առաջին պարբերությունում նշված փաստաթղթերը և դրանք ներկայացնում է Հանձնաժողով՝ Հանձնաժողովի կոլեգիայի ուսումնասիրությանը ներկայացնելու համար:

35. Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որին վերապահված է տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարցերի կարգավորումը, սույն կարգի 34-րդ կետում նշված՝ Խորհրդատվական կոմիտեի որոշմանը համապատասխան, ապահովում է սույն կարգի 3-րդ հավելվածով նախատեսված փաստաթղթերի փաթեթի նախապատրաստումը՝ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ուսումնասիրության համար:

36. Բացառիկ դեպքերում, եթե սույն կարգի 24-րդ կետում նշված դիտանցման ընթացքում անդամ պետությունների ստանդարտացման լիազորված մարմինների կողմից հայտնաբերվել է ստանդարտների ցանկում օպերատիվ կերպով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, այդ թվում՝ ստանդարտները չեղարկելու հետ կապված, Հանձնաժողովը, անդամ պետությունների առաջարկների հիման վրա, իրավունք ունի նախապատրաստելու ստանդարտների ցանկերը փոփոխելու առաջարկներ՝ առանց հանրային քննարկման ընթացակարգերի անցկացման:

Նշված առաջարկները՝ ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու նախագծի և առաջարկվող փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հիմնավորումը պարունակող բացատրագրի կցմամբ, անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմնի կողմից ներկայացվում են Հանձնաժողով:

37. Հանձնաժողովն ապահովում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ընդունված ստանդարտների ցանկերի թարմացված խմբագրության տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ Պայմանագրի 111-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան:

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը մշակելու և հաստատելու կարգի

ՁԵՎԵՐ

կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների

(ձև 1)

ՑԱՆԿ

կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների

Համարը՝ ը/կ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրերը* Ստանդարտի նշագիրը և անվանումը** Փոխարինված ստանդարտի նշագիրը և անվանումը, դրա կիրառման ավարտի ամսաթիվը*** Ծանոթագրություն****

1 2 3 4 5

1

2

n...

* Նշվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը (պարբերությունը, ենթակետը, կետը, հոդվածը, հավելվածը), համապատասխանությունը որին կարող է ապահովվել ստանդարտի պահանջների կատարմամբ: Անհրաժեշտության դեպքում նշվում են կամ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտը կամ օբյեկտների խումբը, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրերը (պարբերությունները, ենթակետերը, կետերը, հոդվածները, հավելվածները), որոնցում պահանջներ են սահմանվում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման այնպիսի օբյեկտի կամ օբյեկտների խմբի նկատմամբ, որոնց համապատասխանությունը կարող է ապահովվել ստանդարտների պահանջների կատարմամբ:

** Նշվում են ստանդարտի նշագիրն ու անվանումը կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրն ու ստանդարտի անվանումը, եթե Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտի առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ստանդարտի ամբողջական կիրառմամբ: Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի յուրաքանչյուր տարրի համար ստանդարտների, այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի) անվանումները դասավորվում են ցանկում դրանց ընդգրկման սահմանված առաջնահերթության կարգով: Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մեկ տարրի համար հավասար առաջնահերթությամբ մի քանի ստանդարտներ, ստանդարտների առանձին բաժիններ (կետեր, ենթակետեր) ընդգրկելու դեպքում անվանումները դասավորվում են գրանցման համարների աճման կարգով: Եթե 1-ին սյունակում նշվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտը կամ օբյեկտների խումբը այդպիսի օբյեկտի կամ օբյեկտների խմբի համար պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգի յուրաքանչյուր կառուցվածքային տարրի (պարբերության, ենթակետի, կետի, հոդվածի, հավելվածի) համար, ապա 2-րդ սյունակում նշվում են ստանդարտի նշագիրն ու անվանումը կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրն ու ստանդարտի անվանումը, եթե Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտի առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ստանդարտի ամբողջական կիրառմամբ։

*** Նշվում են այն ստանդարտի նշագիրն ու անվանումը, որի փոխարեն ընդունվել է փոխարինող ստանդարտ, և անհրաժեշտության դեպքում՝ փոխարինված ստանդարտի կիրառման ավարտի ամսաթիվը (թվային եղանակով. օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով):

**** Նշվում են ընդունված փոխարինող ստանդարտի նշագիրն ու անվանումը։ Եթե սույն ցանկում ընդգրկվում է ազգային (պետական) ստանդարտ, ապա նշվում է այն ժամկետը, որի ընթացքում սույն ցանկում անհրաժեշտ է ընդգրկել այդ ստանդարտին փոխարինող միջպետական ստանդարտ: Անհրաժեշտության դեպքում նշվում է այն անցումային շրջանը սահմանելու մասին տեղեկատվություն, որի ընթացքում կարող են կիրառվել ինչպես փոխարինված ստանդարտը, այնպես էլ դրան փոխարինող ընդունված ստանդարտը:

(ձև 2)

ՑԱՆԿ

միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ազգային (պետական) ստանդարտների

Համարը ը/կ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը* Ստանդարտի, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի նշագիրն ու անվանումը** Փոխարինված ստանդարտի (մեթոդիկայի) նշագիրը և անվանումը, դրա կիրառման ավարտի ամսաթիվը*** Ծանոթագրություն****

1 2 3 4 5

1

2

n...

* Նշվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը (պարբերություն, ենթակետ, կետ, հոդված, հավելված), համապատասխանությունը որին կարող է հաստատվել հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ ստանդարտներում (հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայում) սահմանված նմուշառման կանոնները կիրառելու միջոցով: Անհրաժեշտության դեպքում նշվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտը կամ օբյեկտների խումբը, ինչպես նաև այդպիսի օբյեկտի կամ օբյեկտների խմբի վերաբերյալ պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրերը (պարբերություն, ենթակետ, կետ, հոդված, հավելված), համապատասխանությունն որոնց կարող է հաստատվել հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ ստանդարտներում (հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայում) սահմանված նմուշառման կանոնները կիրառելու միջոցով:

** Նշվում են ստանդարտի, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի նշագիրն ու անվանումը կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը և ստանդարտի կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար պետք է կիրառվեն այդ ստանդարտի (մեթոդիկայի) առանձին բաժիններ (կետեր, ենթակետեր), այլ ոչ թե ստանդարտը (մեթոդիկան) ամբողջությամբ։ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի յուրաքանչյուր տարրի համար ստանդարտների, այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի) անվանումները դասավորվում են ցանկում դրանց ընդգրկման սահմանված առաջնահերթության կարգով: Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մեկ տարրի համար հավասար առաջնահերթությամբ մի քանի ստանդարտներ, ստանդարտների առանձին բաժիններ (կետեր, ենթակետեր) ընդգրկելու դեպքում անվանումները դասավորվում են գրանցման համարների աճման կարգով: Այն դեպքում, երբ 1-ին սյունակում նշվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտը կամ օբյեկտների խումբը այդպիսի օբյեկտի կամ օբյեկտների խմբի վերաբերյալ պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգի յուրաքանչյուր կառուցվածքային տարրի (պարբերության, ենթակետի, կետի, հոդվածի, հավելվածի) համար, ապա 2-րդ սյունակում նշվում են ստանդարտի, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների նշագիրն ու անվանումը կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը և ստանդարտի կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար պետք է կիրառվեն այդ ստանդարտի (մեթոդիկայի) առանձին բաժիններ (կետեր, ենթակետեր), այլ ոչ թե ստանդարտը (մեթոդիկան) ամբողջությամբ։

*** Նշվում են այն ստանդարտի կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների նշագիրն ու անվանումը, որոնց փոխարեն ընդունվել է փոխարինող ստանդարտ, և անհրաժեշտության դեպքում փոխարինված ստանդարտի (մեթոդիկայի) կիրառման ավարտի ամսաթիվը (թվային եղանակով. օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով):

**** Նշվում են ընդունված փոխարինող ստանդարտի նշագիրն ու անվանումը։ Եթե սույն ցանկում ընդգրկվում է ազգային (պետական) ստանդարտ կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկա, ապա նշվում է այն ժամկետը, որի ընթացքում սույն ցանկում անհրաժեշտ է ընդգրկել դրանց փոխարինող ընդունված միջպետական ստանդարտը: Անհրաժեշտության դեպքում նշվում է տեղեկատվություն այն անցումային շրջանը սահմանելու մասին, որի ընթացքում կարող են կիրառվել ինչպես փոխարինված ստանդարտը (մեթոդիկան), այնպես էլ դրան փոխարինող ընդունված ստանդարտը:

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը մշակելու և հաստատելու կարգի

ՁԵՎ

կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերում և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու, կամ այն անցումային շրջանի մասին տեղեկատվություն ներկայացնելու, որի ընթացքում կարող են միաժամանակ կիրառվել ստանդարտների ցանկերում պարունակվող ստանդարտները և ստանդարտների նշված ցանկերում ընդգրկված՝ դրանց փոխարինող միջպետական ստանդարտները Համարը՝

ը/կ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը* Ստանդարտի, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի նշագիրն ու անվանումը** Փոխարինող ստանդարտի նշագիրն ու անվանումը Փոխարինող ստանդարտի կիրառումն սկսելու ամսաթիվը*** Ծանոթագրություն ****

1 2 3 4 5 6

1

2

n...

* Նշվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը (պարբերությունը, ենթակետը, կետը, հոդվածը, հավելվածը), համապատասխանությունը որին կարող է ապահովվել ստանդարտի (հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի) պահանջների կատարմամբ։

** Նշվում են բաժինների (կետերի, ենթակետերի) նշագրերը և ստանդարտի կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի անվանումը, եթե Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտի (մեթոդիկայի) առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ստանդարտի (մեթոդիկայի) ամբողջական կիրառմամբ։ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի յուրաքանչյուր տարրի համար ստանդարտների, այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի) անվանումները դասավորվում են ցանկում դրանց ընդգրկման սահմանված առաջնահերթության կարգով: Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մեկ տարրի համար հավասար առաջնահերթությամբ մի քանի ստանդարտներ, ստանդարտների առանձին բաժիններ (կետեր, ենթակետեր) ընդգրկելու դեպքում այդպիսի ստանդարտները, առանձին տարրերը (կետերը, ենթակետերը) դասավորվում են գրանցման համարների աճման կարգով:

*** Նշվում է փոխարինող ստանդարտի կիրառումն սկսելու ամսաթիվը (թվային եղանակով. օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով):

**** Նշվում է փոխարինվող ստանդարտը կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի կիրառումն ավարտելու ամսաթիվը (թվային եղանակով. օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով): Անհրաժեշտության դեպքում նշվում է տեղեկատվություն այն անցումային շրջանը սահմանելու մասին, որի ընթացքում կարող են կիրառվել ինչպես փոխարինվող ստանդարտը (մեթոդիկան), այնպես էլ դրան փոխարինող ստանդարտը:

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը մշակելու և հաստատելու կարգի

ՑԱՆԿ

փաստաթղթերի՝ կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի նախագծերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից ուսումնասիրելու համար

1. Կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի նախագծեր (այսուհետ՝ ստանդարտների ցանկեր) (ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու նախագիծ):

2. Ստանդարտների ցանկերի նախագծերի (ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու նախագծի) վերաբերյալ բացատրագիր:

3. Արձագանքների ամփոփագիր՝ ըստ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի և ստանդարտների ցանկերի նախագծերի հանրային քննարկման արդյունքների (ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու նախագծի հանրային քննարկման արդյունքներով դիտողությունների և առաջարկների (արձագանքների) ամփոփ աղյուսակ):

4. Տեխնիկական կանոնակարգի նախագծի և ստանդարտների ցանկերի նախագծերի (ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու նախագծի) չափագիտական փորձաքննություն անցկացնելու արդյունքների հիման վրա տրված եզրակացություն կամ չափագիտական փորձաքննություն չպահանջվելու մասին եզրակացություն:

5. Ստանդարտների ցանկերի նախագծերի (ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու նախագծի) ֆինանսատնտեսական հիմնավորում:

6. Տեղեկանք՝ ստանդարտների ցանկերի նախագծերի (ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու նախագծի) մասով աշխատանքի ընթացքի շարադրմամբ:

7. Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի կողմից ստանդարտների ցանկերի նախագծերի (ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու նախագծի) ուսումնասիրության ամփոփիչ նյութեր:

8. Եզրակացություն՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին ստանդարտների ցանկերն ընդունելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագծի (ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագծի) համապատասխանության վերաբերյալ:

9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պահանջով ներկայացված փաստաթղթեր՝ ստանդարտների ցանկերի նախագծերի (ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու նախագծի) վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների դիրքորոշումների շարադրմամբ (առկայության դեպքում):

10. Ստանդարտների ցանկերի նախագծերի (ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու նախագծի) վերաբերյալ որոշում ընդունելու համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր և նյութեր:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։