ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
7 մարտի 2017 թվականի թիվ 7 քաղ. Բիշքեկ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿԻ` 2016-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՏԵՂ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից մշակված և համաձայնեցված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների մասով պահանջարկի և առաջարկի՝ 2016-2017 թվականների համար համատեղ կանխատեսումները՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից փոխադարձ առևտրի ծավալները ավելացնելու նպատակով դրանք օգտագործելու համար:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների մասով պահանջարկի և առաջարկի՝ 2016-2017 թվականների համար համատեղ կանխատեսումներ