ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
26 սեպտեմբերի 2017 թվականի թիվ 133 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԳՐՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 16-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Ղազախստանի Հանրապետությունից՝
Շոկուբասով
Վալիխան Բայալիի՝ Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական հսկողության և վերահսկողության կոմիտեի «Անասնաբուժության ազգային ռեֆերենտային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ
Ղրղզստանի Հանրապետությունից՝
Դույշենալիև
Նուրլան Կադիրբեկի՝ Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղորայքային ապահովման և բժշկական տեխնիկայի դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալ
Մերկանովա
Միրա Ասանի՝ Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մելիորացիայի նախարարության անասնաբուժական դեղամիջոցների, կերերի և կերային հավելումների գրանցման և սերտիֆիկացման կենտրոնի անասնաբուժական դեղամիջոցների, կերերի և կերային հավելումների որակի հսկողության բաժնի պետ
Մուրատալիևա
Անարբուբու Ջապարի՝ Ի.Կ.Ախունբաևի անվ. Ղրղզստանի պետական բժշկական ակադեմիայի «Դեղագիտություն և դեղամիջոցների քիմիա» ամբիոնի վարիչ.
բ) նշել Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի անդամի նոր պաշտոնը՝
Մամետովա
Նելյա Աբդուլի՝ Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղորայքային ապահովման և բժշկական տեխնիկայի դեպարտամենտի դեղամիջոցների մասնագիտացված փորձաքննության վարչության պետի ժ/պ.
գ) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմից հանել Ի.Ի. Սիտնիկին, Դ.Դ. Ջուսուպովային, Բ.Մ. Մուրզաբեկովին և Ժ.Ս. Ուրմամբետովային:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան