Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՈՒ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՄԲ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

29 օգոստոսի 2017 թվականի թիվ 112 քաղ. Մոսկվա

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՈՒ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՄԲ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

1. Հավանություն տալ «Միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների ու համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ՝ համապատասխանության պարտադիր հաստատման ենթակա արտադրանքի միասնական ցանկում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » ի 20 թ. թիվ քաղ.

Միասնական ձԵՎով համապատասխանության սերտիֆիկատների ու համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ՝ համապատասխանության պարտադիր հաստատման ենթակա արտադրանքի միասնական ցանկում փոփոխություններ կատարելու մասին

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 7-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 34-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Կատարել փոփոխություններ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 620 որոշմամբ հաստատված՝ Միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների ու համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ՝ համապատասխանության պարտադիր հաստատման ենթակա արտադրանքի միասնական ցանկում՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 60 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Ա. Մամին Օ. Պանկրատով Ի. Շուվալով

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի 20 թվականի ի

թիվ որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների ու համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ՝ համապատասխանության պարտադիր հաստատման ենթակա արտադրանքի միասնական ցանկում կատարվող

1. Տեքստում ծանոթագրությունների «1», «2» և «3» նշանները համապատասխանաբար փոխարինել ծանոթագրությունների «*», «**» և «***» նշաններով:

2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 26–րդ գլխով՝

Գլուխ 26. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ

39. Շինարարության մեջ կիրառվող ցեմենտ (բացառությամբ ճանապարհային շինարարության համար նախատեսված ցեմենտի)

39.1 պորտլանդցեմենտ,

ցեմենտ

կավահողային,

ցեմենտ

խարամային,

ցեմենտ

սուպերսուլֆատային

և նույնանման

հիդրավլիկ

ցեմենտներ,

չներկված

կամ ներկված

պատրաստի կամ

կլինկերների

ձևով,

ցեմենտներ,

հրակայուն* ԳՕՍՏ 965-89

ԳՕՍՏ 969-91

ԳՕՍՏ 10178-85

ԳՕՍՏ 11052-74

ԳՕՍՏ 1581-96

ԳՕՍՏ 15825-80

ԳՕՍՏ 22266-2013

ԳՕՍՏ 25328-82

ԳՕՍՏ 30515-2013

ԳՕՍՏ 31108-2003****

ԳՕՍՏ 31108-2016 2523 -ից

3816 00 000 0-ից

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ «****» նշանով ծանոթագրությամբ՝

«**** Կիրառվում է մինչև 2018 թվականի մարտի 1-ը»։

4. 1–ին ծանոթագրությունում՝

ա) երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը «համապատասխանության» բառից հետո լրացնել «կամ համապատասխանության սերտիֆիկատի» բառերով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Շինարարության մեջ կիրառվող ցեմենտի վերաբերյալ (Միասնական ցանկի 26-րդ գլուխ) միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու նպատակով սերտիֆիկացումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 621 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) տիպային սխեմաները կիրառելու կարգի մասին» հիմնադրույթը (1ս, 2ս և 3ս սխեմաներ):»:

5. 4-րդ ծանոթագրության մեջ «Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստր» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության 5-րդ կետով նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստր («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) (այսուհետ՝ միասնական ռեեստր)» բառերով:

6. 5-րդ և 8-րդ ծանոթագրություններում «Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստր» բառերը փոխարինել «միասնական ռեեստր» բառերով։

7. 9–րդ ծանոթագրությունում՝

«Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստր» բառերը փոխարինել «միասնական ռեեստր» բառերով։

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Սերտիֆիկացման մարմինները շինարարության մեջ կիրառվող ցեմենտի մասով (Միասնական ցանկի 26-րդ գլուխ) ներառվում են միասնական ռեեստրում՝ շինարարական նյութերի անվտանգության ոլորտում նորմատիվ-իրավական կարգավորում իրականացնելու համար լիազորված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մարմինների հետ համաձայնեցմամբ»:

___________________

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։