ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
7 նոյեմբերի 2017 թվականի թիվ 146 քաղ. Մոսկվա
ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ 10 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Բելառուսի Հանրապետությունից՝
Բիբիկով Դենիս Վլադիմիրի՝ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման գլխավոր վարչության պետի տեղակալ, Հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման, էներգավառելիքային համալիրի և տրանսպորտի վարչության պետ
Վեժնովեց Իվան Վալերիի՝ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարի տեղակալ
Ղազախստանի Հանրապետությունից՝
Կիյակբաև Զիյաշ Կալդիբեկի՝ Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության գազային արդյունաբերության զարգացման դեպարտամենտի տնօրեն
Կուդայբերգենով Կուանիշ Մերեկեյի՝ Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության նավթային արդյունաբերության զարգացման դեպարտամենտի տնօրեն
Ռուսաստանի Դաշնությունից`
Կորոտկովա Մարինա Անդրեյի՝ Դաշնային մաքսային ծառայության դաշնային մաքսային եկամուտների և սակագնային կարգավորման գլխավոր վարչության՝ ապրանքների առանձին կատեգորիաները հայտարարագրելիս մաքսային վճարների գանձման հսկողության բաժնի պետի տեղակալ.
բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝
Կրուտոյ Դմիտրի Նիկոլայի՝ Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Կուլմուրզին Կուանդիկ Սագինդիկի՝ «ԿազՄունայԳազ Օնիմդերի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության գլխավոր տնօրեն.
գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Վ.Պ. Պավլովին, Լ.Ի. Ռուդինսկուն, Ն.Ս. Բայբազարովին, Ռ.Ս. Սուլթանովին, Դ.Բ. Չիգամբաևին և Ն.Ա. Զոլկինին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան