Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԵՏԵՐԻ (ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿԻՉ ԿԵՏԵՐԻ) ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

21 նոյեմբերի 2017 թվականի թիվ 169 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԵՏԵՐԻ (ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿԻՉ ԿԵՏԵՐԻ) ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Բույսերի կարանտինի համար նախատեսված կետերի (բուսասանիտարական հսկիչ կետերի) նյութատեխնիկական հագեցվածությանն ու սարքավորվածությանը ներկայացվող պահանջներում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » ի 20 թվականի թիվ քաղ.

Բույսերի կարանտինի համար նախատեսված կետերի (բուսասանիտարական հսկիչ կետերի) նյութատեխնիկական հագեցվածությանն ու սարքավորվածությանը ներկայացվող պահանջներում փոփոխություններ կատարելու մասին

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 20-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 60-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 92 որոշմամբ հաստատված՝ Բույսերի կարանտինի համար նախատեսված կետերի (բուսասանիտարական հսկիչ կետերի) նյութատեխնիկական հագեցվածությանն ու սարքավորվածությանը ներկայացվող պահանջներում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) 1-ին կետում՝ «այն անցման կետերում, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) տեղափոխման համար (այսուհետ համապատասխանաբար՝ անցման կետեր, Միություն, կարանտինային հսկողության վերցված արտադրանք)» բառերը հանել:

բ) 3-րդ կետում՝ «Միության անդամ պետությունների՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ)» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, լիազորված մարմիններ).

«անցման կետում» բառերը հանել.

գ) 4-րդ կետում՝ «Միության մաքսային սահմանով» բառերը հանել.

դ) II բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1 կետով.

«11.1. Բուսասանիտարական հսկիչ կետերի շենքերը, կառույցները և շինությունները պետք է սարքավորված լինեն այնպես, որ այդ արտադրանքի մասով ապահովեն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի պահպանվածությունը և կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) անցկացնելու հնարավորությունն ամբողջ ծավալով:».

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Ա. Մամին Տ. Աբդիգուլով Ի. Շուվալով

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։