Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՔԱՐԻ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՇԱՔԱՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՎՐԱ ԴՐԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

19 դեկտեմբերի 2017 թվականի թիվ 196 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՔԱՐԻ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՇԱՔԱՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՎՐԱ ԴՐԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 15 հանձնարարականի իրագործման նպատակով՝

1. Ստեղծել Եվրասիական տնտեսական միությունում շաքարի հումքի և սպիտակ շաքարի նկատմամբ կիրառվող սակագնային արտոնությունների և շաքարի շուկայի վրա դրանց ազդեցության վերլուծություն անցկացնելու համար աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ շաքարի շուկայում տնտեսավարման հավասար պայմաններ ստեղծելու նպատակով, և հաստատել դրա կազմը (կից ներկայացվում է):

2. Աշխատանքային խմբին՝ անցկացված վերլուծության արդյունքները մինչև 2018 թվականի հունվարի 10-ը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով անդամ (նախարար) Ս.Ս. Սիդորովսկուն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ առևտրի հարցերով անդամ (նախարար) Վ.Օ. Նիկիշինային, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ մաքսային համագործակցության հարցերով անդամ (նախարար) Մ.Ա. Կադիրկուլովին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տ.Ս. Սարգսյանին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հերթական նիստին քննարկելու համար։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

Հաստատված է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի

թիվ 196 կարգադրությամբ

ԿԱԶՄ

Եվրասիական տնտեսական միությունում շաքարի հումքի և սպիտակ շաքարի նկատմամբ կիրառվող սակագնային արտոնությունների և շաքարի շուկայի վրա դրանց ազդեցության վերլուծություն անցկացնելու համար աշխատանքային խմբի

Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի հարցերով դեպարտամենտից՝

Բրիչևա

Ելենա Նիկոլայի՝ մաքսային վճարների, մաքսային արժեքի և ծագման երկրի բաժնի պետ

Կաբակով

Վլադիմիր Սերգեյի՝ մաքսային վճարների, մաքսային արժեքի և ծագման երկրի բաժնի պետի տեղակալ

Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտից՝

Քոչարյան

Գագիկ Կառլենի՝ Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտի տնօրեն

Ռակովիչ

Ելենա Վասիլիի՝ Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ստուպին

Վլադիմիր Վլադիմիրի՝ ապրանքների առևտրի և դրոշմավորման վերլուծության բաժնի պետ

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտից՝

Յարոշենկո

Դմիտրի Իգորի՝ ագրոարդյունաբերական համալիրների զարգացման մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետի տեղակալ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։